«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արևմուտքը զորեղ է, բայց ոչ այնքան, որ կարողանա ծնկի բերել Ռուսաստանը

Արևմուտքը զորեղ է, բայց ոչ այնքան,  որ կարողանա ծնկի բերել Ռուսաստանը
06.03.2014 | 23:25

Ռուսաստան-Արևմուտք մեղրամիսը փոքր-ինչ երկար տևեց: Այդ մեղրամիսը բավականին արագ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանի զսպվածությունը, որը հետևանք էր դավաճանության արդյունքում նրա քայքայման, թուլացման: Ի՞նչ էր իրենից ներկայացնում անցած դարի 90-ականների Ռուսաստանը: Արևմուտքը հավատացած էր, որ հերթը հասել է Ռուսաստանի մասնատմանը: Ռուսաստանի թուլացման պատճառով մերձբալթյան հանրապետություններն արագ մտան ՆԱՏՕ: Հարբեցող Ելցինի համար մեկ էր, թե ինչպես է ավերվում և մասնատվում Սերբիան: Երբ սկսեցին «Փոթորիկ անապատում» ռազմական ագրեսիան, որի արդյունքում այդպես էլ չհայտնաբերվեցին Սադամ Հուսեյնի ատոմային զինապահեստները, երբ Արևմուտքը միացյալ ճակատով մտավ Աֆղանստան (Ռուսաստանն այդ հարցում ոչ միայն չառարկեց, այլև տարիներ առաջ ստացած իր ծանր դասի հետագա շարունակությունը ցանկացավ դնել Արևմուտքի ուսերին, վրեժխնդիր լինելով թալիբներին ԱՄՆ-ի ցուցաբերած երբեմնի օգնության համար), երբ խաբեցին ՌԴ-ի ղեկավարությանը և դաժան հաշվեհարդար տեսան Քադաֆիի նկատմամբ (կազմաքանդվեց Վարշավայի պակտը, և երբեմնի բարեկամները հայտնվեցին տարբեր ճամբարներում): Արևմտյան ուժերը, կիրառելով երկակի ստանդարտներ մարդու իրավունքների, տարածքային ամբողջականության, ինքնորոշման հարցերում (ասենք, Ռուսաստանն էլ այդ հարցում հետ չի մնում Արևմուտքից, վառ օրինակը` Ղարաբաղի հարցը), աստիճանաբար տարածվում են դեպի Արևելք: Արևմտյան երկրները չարությունից պայթում են, տեսնելով, թե տնտեսապես հետամնաց, անմրցունակ երկիրն ինչպես է ռազմականապես հզորանում միայն էներգակիրներ վաճառելով, անգամ երբ նրանից միլիարդավոր դոլարներ են թալանում: Ռուսաստանից անհամեմատ փոքր, էներգակիրների վրա մեծ գումարներ ծախսող Գերմանիան մի ողջ Եվրոպա է կերակրում, իր տնտեսության շնորհիվ պահում է Եվրամիության մեջ մտած շատ երկրների, ինչը, իհարկե, անում է ոչ թե հանուն մարդասիրության, այլ իր սպառողական ապրանքների շուկան ապահովելու համար: Եթե խորհրդային տարիներին բացահայտ չէր ցուցադրվում ռազմական տեխնիկան (միայն` տոնահանդեսից տոնահանդես), ապա այսօր Ռուսաստանը բացահայտ ցուցադրում է իր ռազմական տեխնիկայի կատարյալ տեսակները, որով, կարծես, զսպաշապիկ է հագցնում Արևմուտքին, մոռանալով, սակայն, որ Արևմուտքն ամենևին էլ չի պատրաստվում զենքով ծնկի բերելու իրեն։ Ռուս կառավարողները չեն հասկանում, որ Արևմուտքի հզոր զենքը ոչ թե պերշինգներն ու թոմահավքներն են, այլ դոլարը, դրա փայլը, կրկնակի ստանդարտները, դեմոկրատիան և էլի ինչ-որ արևմտյան արժեքներ: Արևմուտքի հետևից հորթի ուրախությամբ վազող ժողովուրդները չեն հասկանում, որ Հարավսլավիայի ժողովուրդների թշնամացումը, բացի ողբերգությունից, մարդկային զոհերից, նրանց ոչինչ չտվեց, որ արաբական գարունը, Քադաֆիի, Սադամի ռեժիմների տապալումը, Աֆղանստան ներխուժումը չվերացրին տեռորն աշխարհում: Այդ երկրների ժողովուրդներին Արևմուտքը երջանկություն չբերեց ու չի էլ բերելու: Արևմուտքն այսօր կազմակերպված բանդա է աշխարհի թույլ ժողովուրդներին շահագործելու և թալանելու «առաքելությամբ»: Եվ այդ կազմակերպված բանդան այսօր արդեն կենտրոնացել է Ռուսաստանը թալանելու, կազմաքանդելու վրա: Ո՞Ւմ մտքով երբևէ կանցներ, որ աշխարհում կգտնվի ինչ-որ ուժ, որը մի մորից ծնված հարազատ եղբայրներին կարող է թշնամացնել: Այսօր Արևմուտքը հասել է դրան: Ռուսաստանի շնորհիվ հսկայական տարածքներ ունեցող պետություն դարձած ՈՒկրաինան անսահմանորեն բացել է իր դռները և պատրաստ է իր տարածքում, Ռուսաստանի քթի տակ ¥դեպի Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ, դեպի ռուսական այլ քաղաքներ¤ ամերիկյան ատոմային զենքով զինված հրթիռներ տեղադրելու: Եթե Ռուսաստանը երկիր լիներ, այսօր Հուդային` Գորբաչովին, պատի տակ կկանգնեցներ, և ոչ միայն նրան, այլև երկիր թալանող բոլոր սրիկաներին, ինչը մի յուրօրինակ դաս կլիներ բոլոր ներկա դավաճանների համար: Ռուսաստանը ¥և ոչ միայն Ռուսաստանը¤ խորհրդային պետության քանդվելուց հետո, նոր մարդու դաստիարակման գործում ահավոր սխալներ թույլ տվեց: Խորհրդային պետության վատի հետ դեն շպրտվեցին, արհամարհվեցին նաև 70 տարում ստեղծված լավը և ամենակարևորը` մարդու դաստիարակությունը: Անցած քսան տարիներին այդպես էլ չդաստիարակվեց նոր մարդը, չձևավորվեց նրա նոր էությունը: Նոր մարդու էությունը փողն է, հայրենիքի թալանը և արևմտյան, ցավոք, միայն վատ «արժեքները»: Եվ այդ արժեքներն այսօր տալիս են իրենց պտուղները: Այդ գործում իրենց բացասական դերն են խաղում նաև ռուսական ԶԼՄ-ներն ու այլ քարոզչամիջոցներ: Օրինակ, ես, որպես հայ մարդ, ինչպե՞ս պիտի ընդունեմ «ԹպրՑՌ վպՊպսՌ»-ի հաղորդավար Վլադիմիր Կիսելյովի, հիանալի լրագրողի, մեկնաբանի, բազմակողմանի զարգացած մարդու խոսքերը, ով գիտակցաբար, թե անգիտակցաբար ստում է էկրանից` խոսելով ռուս և ադրբեջանցի ժողովուրդների ավելի քան 200-ամյա բարեկամության մասին: Եղբայր պատվական, ընդամենը 100 տարի է, ինչ տեղանքի անունով նրանց կոչեցին ադրբեջանցի, իսկ մինչ այդ` «կովկասցի թաթար», որ երկու հարյուր տարի առաջ կռվում էր (եթե գերգրագետ Վլադիմիր Կիսելյովը փոքր-ինչ ծանոթ լիներ ռուս ռազմական պատմաբան Պոտեի աշխատություններին, գուցե նման սխալ թույլ չտար) ռուսական զորքերի դեմ, իսկ նրանց անձնազոհաբար օգնում էր ղարաբաղցի Վանին: Եթե ռուսական հեռուստաալիքները անընդհատ շեշտում են Խրուշչովի կամայական որոշումը, որն այսօր բերել է երկու եղբայրական ժողովուրդների դաժան պայքարին, ապա ինչո՞ւ երբևէ այդ նույն ալիքներով չեն խոսում Ստալինի բիրտ կամքի մասին, ով 1923 թվականին, «կավբյուրոյի» որոշումով, Ղարաբաղը տվեց «Կովկասի թաթարներին»: Ռուսներն այսօր մեղադրում են Արևմուտքին ¥և տեղին է այդ մեղադրանքը¤ ուկրաինացի ժողովրդին ռուսների դեմ հանելու համար: Բայց իրենց հերթին ռուսներն էլ իրենց դեմ են հանում այլ ժողովուրդների` իրենց շահի համար: Այնպես որ, «Բաժանիր, որ տիրես»-ը միշտ էլ զորեղների ապրելակերպն է եղել:
Այսօր Արևմուտքը զորեղ է, բայց ոչ այնքան, որ կարողանա ծնկի բերել Ռուսաստանը, և Ռուսաստանն էլ այնքան զորեղ չէ, որ կարողանա իր կամքը թելադրել, ինչը ցույց են տալիս ուկրաինական վերջին զարգացումները: Պուտինն ընկրկեց Օբամայի սպառնալիքի առաջ և չստորագրեց Ղրիմ բացահայտորեն զորք մտցնելու Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի միանձնյա կամարտահայտությունը, որին ինքն էր դիմել Ղրիմ սահմանափակ քանակով զորք մտցնելու հարցով: Ինչո՞ւ: Որովհետև Ռուսաստանը Սովետական Միություն չէ (որքան էլ Պուտինն ասի, թե Սովետական Միությունը փաստացի Ռուսաստանն էր. գուցե, բայց հանած հինգ միլիոն քառակուսի կիլոմետր և մոտ 100 միլիոն այլազգի քաղաքացիներ), որ կարողանում էր բացահայտ ինքնուրույն խաղալ: Պուտինը բացահայտ վախեցավ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներից, և, եթե կուզեք իմանալ, Պուտինն իր վարած քաղաքականությամբ, անընդհատ նշելով, թե Մայդանում ինչ կատարվում է, ՈՒկրաինայի ներքին գործն է, և Ռուսաստանը չի խառնվում դրան: Գուցե խառնվում էր, բայց սովորական մարդը լսում էր ռուսական հեռուստատեսությունից հնչող խոսքը, իսկ Մայդանում տեսնում էր ահագնացող ֆաշիզմը: Բնականաբար, մարդը վախենում է իր կյանքի, իր ընտանիքի համար: Մինչդեռ, ինչ կատարվում է ՈՒկրաինայում, ամենևին էլ չի արտահայտում ՈՒկրաինայի ողջ ժողովրդի կամքը: Պատմությունը դեռ Քրիստոսի ժամանակներից ցույց է տալիս, որ ագրեսիվ փոքրամասնությունը միշտ էլ հրապարակում թելադրում է իր կամքը:
«Մա՛հ Քրիստոսին, ազատությու՛ն Բարաբբային»` հրապարակում գոչում էին մի քանի ավազակներ և, չստանալով համապատասխան հակահարված, ամբոխը տեղի տվեց ագրեսիվ փոքրամասնությանն ու խաչվելու ուղարկեց Քրիստոսին: Մայդանում սկզբում քիչ էին, և Պուտինը հույսը դրել էր Յանուկովիչի վրա, մոռանալով, որ ժողովրդի հաշվին հարստացած պետական պաշտոնյայի համար դոլարը, մանավանդ որ այն պահվում էր դրսի բանկերում, ավելի գերադասելի է, քան հայրենիքի շահը: Ընդամենը մի փոքր ակտիվացավ Ռուսաստանը, և ՈՒկրաինայի ռուսազգի ժողովուրդն իսկույն գտավ իրեն, Ղրիմը մեկեն դարձավ բոլոր ատրիբուտներով միասնական պետություն: Այսօր մորթապաշտ դավաճանին փորձում են վերակենդանացնել Ռուսաստանում: Յանուկովիչը Սալվադոր Ալիենդե չէր, որ չփախչեր երկրից, որովհետև Ալիենդեն միլիոնատեր չէր, թալանչի չէր և զոհվեց հանուն իր գաղափարի: Եթե Ռուսաստանը Յանուկովիչին հանձներ գազազած Մայդանին, գուցե ավելի ճիշտ կաներ, քան նրան վերակենդանացնելու փորձը: Եթե կռվի դաշտում հրամանատարը փախչում է իր կյանքը փրկելու համար, էլ ի՞նչ ասես զինվորի մասին: Եվ Յանուկովիչն իր փախուստով է՛լ ավելի ուժեղացրեց ագրեսիվորեն տրամադրված փոքրամասնությանը: Գուցե Յանուկովիչն այսօր Ռուսաստանին այնքան է պետք, որ նրանից «բարա՞թ» ստանային` ՈՒկրաինա զորք մտցնելու խնդրանքով:
Եթե իրոք 670 հազար փախստական է հատել Ռուսաստանի սահմանը, ապա դա միանգամայն բավարար էր, որպեսզի Ռուսաստանը զորք մտցներ ՈՒկրաինա` հումանիտար աղետը կանխելու համար, ինչպես 1972 թվականին Հնդկաստանը զորք մտցրեց Արևելյան Պակիստան (Բանգլադեշ): Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինքը տեղ չունի եվրոպական ակումբում, որ այդտեղ տեղ ունենալու պարագայում անգամ միայնակ է իր ձայնով: Ռուսաստանի հզորությունը նրա մենակության մեջ է:
Զարմանալ կարելի է միայն, որ այդքան հարուստ, տաղանդավոր երկիրն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել կոռուպցիայից: Երբ լսում ես ՌԴ-ի քննչական կոմիտեի նախագահ Մարկինի ելույթը այս կամ այն քրեական գործի առնչությամբ, ապշում ես նրա հիշատակած թվերից` մեկ միլիարդ, երկու միլիարդ, վեց միլիարդ և այդպես շարունակ: Ի՞նչ ունի Ճապոնիան, համարյա ոչինչ, բայց այսօր այլ է նրա տեղը համաշխարհային տնտեսական շուկայում: Չինաստանը տարածքով, բնական հարստություններով զիջում է Ռուսաստանին, բայց, արի ու տես, նրա տնտեսությունը չես համեմատի Ռուսաստանի տնտեսության հետ: Ո՞րն է Ռուսաստանի դժբախտության պատճառը դարեր շարունակ, երևի ինքը` ռուս ժողովուրդն էլ չգիտի: Այսօր ռուս ժողովուրդը հայտնվել է ծանր դրության մեջ: Նա չպետք է զիջի Ղրիմի հարցում: Ղրիմի համար Ռուսաստանը Պետրոս Մեծի ժամանակներից արյուն է թափել: Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Ղրիմի ժողովրդին, այսինքն` իր շահերը: Ղրիմի կորուստը Ռուսաստանի կործանումն է: Ռուսաստանը գաղափարախոսության կարիք ունի, ոչ ռուս ժողովուրդներին միավորող գաղափարախոսության: Ռուսաստանը պետք է կտրուկ տարանջատվի Արևմուտքից, և կարճ ժամանակ անց նորից կդառնա ուժեղ և հզոր: Կալինինգրադից մինչև Բեռլին «Իսկենդերները» կթռչեն մի քանի րոպեում: Ամերիկան երբևէ չի համարձակվի զորք հանել ՈՒկրաինան պաշտպանելու համար, եթե բանը հասնի դրան: Հենց այդպես վարվեց Ամերիկան Վրաստանի հետ: Դե, իսկ անգլիացիների մասին խոսելն ավելորդ է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ