«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թադևոսյանը` Ծառուկյանի թիկնապահի դերում

Թադևոսյանը` Ծառուկյանի թիկնապահի դերում
10.03.2014 | 15:48

«Մենք չգիտենք Ծառուկյանը որտեղ է թալանել, որտեղ` ոչ, առավել ևս անմեղության կանխավարկածի համաձայն, որևէ մեկս չգիտի`այդ բռնաբարությունը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ»: Սրանք ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանի խոսքերն են: Օրերս տեղի ունեցած ասուլիսում Թադևոսյանը` կապված մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի հայտնաբերած տվյալների հետ, որոնցով պարզ է դառնում, թե որ օլիգարխի թիկնապահներին որքան համազգեստ ու զենք է բաժանվել այդ օրը, ասել է, թե փաստը «կարող են հաստատել կամ հերքել ԱԱԾ-ն կամ իշխանությունները: Թող հաստատեն կամ հերքեն»: Այսինքն` եթե իշխանությունները չեն հաստատել կամ հերքել, ընդդիմադիր ներկայացող Զոյա Թադևոսյանը կարող է հանգիստ կասկածի տակ առնել փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների հայտնաբերած ապացույցը: Մի բան, որը ոչ թե խոսակցության մակարդակում է արվել, այլ որի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ փաստաթուղթ:

ՀԱԿ որոշ անդամների` ԲՀԿ ղեկավարի անցյալը խմբագրելն արդեն սովորույթի է վերածվում: Թե երբ և ում նկատմամբ ինչ է արել Ծառուկյանը, նոր չի խոսվում: Դա վաղեմի պատմություն ունի, իսկ Թադևոսյանը չի կարող չիմանալ, որ մարդու անցյալի հետ կապված նման դրվագները հենց այնպես չեն «մոռացվում»: Սա ընդամենը նշանակում է, որ Ծառուկյանի վրա ազդելու կամ նրան սաստելու միջոցները չեն սպառվել: Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավարի թիկնապահների` մարտի 1-ի իրադարձություններին մասնակցությանը, առաջին դեպքը չէ, երբ փորձ է արվում անտեսել սույն հանգամանքը: Իսկ եթե ԲՀԿ առաջնորդը չթաքցներ իր`իշխանամետ դիրքորոշումը և ընդդիմության հետ խաղեր չտար, ինչպիսի՞ն կլիներ Զոյա Թադևոսյանի կարծիքը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ