Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուս զինյալները ուկրաինացի լրագրողներին տարել են անհայտ ուղղությամբ

Ռուս զինյալները ուկրաինացի լրագրողներին տարել են անհայտ ուղղությամբ
11.03.2014 | 00:30

Խերսոնի շրջանի կողմից Ղրիմի մուտքի մոտ ռուսական բանակի զինվորական հագուստով անհայտ զինյալներ ուկրաինացի լրագրողների երկու խումբ են բռնել: Այս մասին հաղորդել է glavcom.ua -ի լրագրողը, ով եղել է դեպքի վայրում: Նա ասել է, թե զինյալները խուզարկության ժամանակ լրագրող աղջիկներից մեկի ձեռքի վրա տեսել են դաջվածք` «Երկնային հարյուրյակ»: Զինյալներից մեկը սպառնացել է` «Դուք արդեն հարյո՞ւր եք: Հիմա կլինեք 102»: «Տղամարդիկ սկզբում աղջիկներին ծնկի իջեցրին, իսկ հետո տարան ինչ-որ տեղ»,-պատմել է կայքի լրագրողը և նշել, որ իր գործընկերների հեռախոսները չեն պատասխանում: Ալեքսեյ անունով լրագրողի պատմելով՝ կողքից այնպիսի տպավորություն է եղել, թե աղջիկներին ծեծում էին, իսկ նրանք լալիս էին: Լրագրողների մյուս խմբին, որի մեջ եղել է և կայքի լրագրողը, նույնպես ձերբակալել են: Լրագրողից գողացել են նրա մոտ եղած ողջ կանխիկ գումարը և ազատ արձակել: Ասվում է, թե նրան ազատ են արձակել, քանի որ եղբայրը եկել էր անցակետում դիմավորելու:
Ավելի ուշ, pravda.com-ին հայտնի է դարձել, որ անհայտ ուղղությամբ տարված Եկատերինա Բուտկոն և Ալեքսանդրա Ռյազանցևան գտնվում են Բերկուտի ճամբարում, որտեղից նրանց ավելի ուշ տեղափոխել են Սևաստոպոլ: Նրանցից բացի անհետացել են ևս երեք հոգի` մյուս ավտոմեքենայի վարորդը և երկու լրագրող:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ