Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փոխատեղություն Էստոնիայում

Փոխատեղություն Էստոնիայում
11.03.2014 | 11:32

Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը խորհրդարանում հայտարարել է հրաժարականի մասին։ Էստոնիայի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը գործունեությունը կշարունակի մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը։ Անսիպը հավակնում է Եվրահանձնաժողովում Էստոնիայի լիազոր ներկայացուցչի պաշտոնին։ Իսկ Եվրահանձնաժողովում Էստոնիայի ներկայիս ներկայացուցիչ Սիիմ Կալլասը մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ