Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անառակ որդու վերադարձը

Անառակ որդու վերադարձը
18.03.2014 | 12:09

Խոսքը շատերին հայտնի «Կյանքի խոսք» աղանդի մասին է: Բայց այս անգամ ոչ թե քննադատության առումով, այլ եղբայրական սիրո, քանզի այդ համաշխարհային աղանդի հիմնադիրն ու ղեկավարը այս տարվա մարտի 9-ին ապշեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել իր բազմահազար հոտի առջև: Նախ թարգմանաբար ներկայացնենք մեզ հասած ՈՒլֆ Էկմանի (այդպես են անվանում «Կյանքի խոսք» հարանվանության ղեկավար հովվին) խոսքը, հետո տանք մեր եզրակացությունը այդ հրաշքի հավասար իրադարձությանը:
Եվ այսպես, 2014-ի մարտի 9-ին հոգևոր աշխարհը սենսացիոն լուր ստացավ: Շվեդիայի ՈՒպսալա քաղաքում «Կյանքի խոսք» հարանվանության հովիվ ՈՒլֆ Էկմանն ու իր կինը՝ Բիգիտան, կիրակնօրյա հավաքի ժամանակ համատեղ հայտարարությամբ հանդես եկան իրենց խմբի անդամների առաջ ու ասացին, որ իրենք որոշել են միաբանվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ: Ամուսինները հայտարարեցին, որ այս որոշումը երկարատև աղոթքների ու մտորումների հետևանքն է: Վերջին տասը տարիների ընթացքում ՈՒլֆը և Բիգիտան հաճախ են շփվել Շվեդիայի կաթոլիկների հետ ու այդ երկրից դուրս, ինչը արձագանքել է նրանց հոգևոր ներաշխարհի վրա։

Ահա նրանց խոստովանությունը այդ մասին. «Մեզ համար դա երկարատև ու ճանաչողական պրոցես էր: Քայլ առ քայլ մենք սովորեցինք գնահատել այն, ինչը բացահայտվում էր կաթոլիկ եղբայր-քույրերի հետ հարաբերվելիս: Ահա եկավ որոշում ընդունելու ժամանակը, որպեսզի մեր միաբանությունը իրականանա գործնական քայլերով: Մենք հանդիպել ենք մարդկանց, որոնք Հիսուսի հանդեպ անկեղծ սեր են կրում, ինչպես նաև Աստվածաշնչի վրա արմատավորված կլասիկ վարդապետություն: Մեզ բացվեց նվիրական ու խորհրդաբանական կյանքի խորությունը: Մենք տեսանք մանկավարժական լոգիկա, որը սերնդից սերունդ պահպանում և փոխանցում է եկեղեցու կատեխիզիսի կրոնական հիմունքները: Մենք հանդիպեցինք տրամաբանական ու հետևողական բարոյա-խրատական ուժի, որը համարձակվում է սիստեմատիկ հանդես գալ հասարակական կարծիքի դեմ, ինչպես և գթությամբ է վարվում ամենաթշվառների՝ աղքատների հանդեպ: Եվ ոչ պակաս կարևորն այն է, որ մենք հանդիպեցինք մարդկանց, որոնք միլիոնավոր խարիզմատ կաթոլիկներ են, և ունեցանք հնարավորություն իրականում կենդանի հավատը տեսնելու: Այդ ամենը միաժամանակ և գրավիչ էր, և մեր բողոքական անցյալում ունեցած նախապաշարմունքների դեմ ձեռնոց էր նետում, որոնց վրա հիմնվելով մենք կաթոլիկների հանդեպ քննադատական դիրք էինք գրավում: Մեզ հաջողվեց խորությամբ ծանոթանալ կաթոլիկական հավատի հետ, ու այդ ծանոթության պրոցեսում մենք գիտակցեցինք՝ Հիսուս Քրիստոսը կամենում է, որ մենք միաբանվենք կաթոլիկ եկեղեցու հետ»:
Հետո ՈՒլֆ Էկմանն ու Բիգիտան ընդգծեցին, որ դա իրենց անձնական որոշումն է: «Մեզ մոտ երբեք գաղտնի ծրագիր չի եղել «Կյանքի խոսք» շարժման եկեղեցական կառույց ստեղծել-լծորդելու համար կաթոլիկ եկեղեցու հետ: Նման մոտեցման միտքը մեզ ընդունելի չէ,- ընդգծեց ՈՒլֆ Էկմանը:- Մենք սիրում ենք եկեղեցին, որի հիմնադրման ու զարգացման համար ներգրավվել ենք ավելի քան երեսուն տարի: Մենք լեցուն ենք Աստծո հանդեպ շնորհակալությամբ, որ ունեցել ենք «Կյանքի խոսքի» ծառայության ընթացքում, բայց և այնպես մենք հստակորեն տեսնում ենք, որ այս նոր քայլի ցանկությունը Տիրոջից է: Մենք այն կատարում ենք այն վստահությամբ, որ «Կյանքի խոսք» շարժումը գտնվում է հուսալի ձեռքերում ու կշարունակի զարգանալ, բարի պտուղներ բերելով Աստծո ընձեռած տեսլականով»: (Նյութը թարգմանվել է http://wolrus.org/ կայքի հաղորդագրությունից):
Եզրակացություն. Կատարվում է Տեր Հիսուսի վերջին աղոթքը Իր խաչելությունից առաջ, որ այս էր. «Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, և ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, և որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ: Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս և մենք մի ենք: Ես՝ նրանց մէջ, և դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ: Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. և ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր» (Հովհաննեսի Ավետարան 17.20-23):
Լրացուցիչ տեղեկություն այս գրվածքի վերաբերյալ. Հայաստանում «Կյանքի խոսք» հարանվանական շարժումը հիմնադրել է անձամբ ՈՒլֆ Էկմանը, ով 1990-ական թվերին այցելելով Երևան՝ կարողացավ մի նոր կրոնական շարժում սկսել, որը հետագայում պետք է հազարավոր հետևորդներ ունենար: Եվ այժմ հուսով ենք, որ այդ շարժման հայաստանյան հետևորդները, բարի օրինակ ունենալով, կընդօրինակեն հիմնադիր առաջնորդին՝ ՈՒլֆ Էկմանին, ու աղոթքով քայլեր կձեռնարկեն առաքելահիմն Մայր Էջմիածնին միանալու, որով և կատարած կլինեն Հիսուսի վերջին աղոթքը: Մենք էլ ենք աղոթում և հույս փայփայում, քանզի Տիրոջ մեծ գալուստը մոտ է, Ով խոստացել է մեկ հոտ, մեկ հովիվ դարձնել Իր Սուրբ Արյունով գնած Եկեղեցին:

Հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

∶β€溍ヅ韭久р偓鈥/1357892444" rel="nofollow">Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 27.04.2024