Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
20.03.2014 | 23:11

Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը՝ այդ մասին ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Չնայած Ադրբեջանում շարունակվող ռազմատենչ ու հակահայկական քարոզչությանը՝ Հայաստանը հանդես է գալիս բանակցությունները շարունակելու օգտին»,- ասել է Արթուր Բաղդասարյանը՝ կարևորելով նաև շփումների ակտիվացումը Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև:
Հանդես գալով Երևանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային համաժողովի ընթացքում՝ նա շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում առկա խնդիրների փոխզիջումային լուծման, այլ ոչ թե անխոհեմ առճակատման օգտին:
Հարավային Կովկասում իրավիճակը կայուն է, սակայն մտահոգիչ Հայաստանի համար, քանի որ առկա հակամարտությունների ակտիվացումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի կայունության համար: Այդ համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ, «փոխըմբռնելի զիջումների» տարբերակով հանգուցալուծումը:
«Ցավոք, մենք գործնական քայլեր չենք տեսնում հարևան Թուրքիայի կողմից, մինչդեռ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել և սահմանները բացել Թուրքիայի հետ: Այս հարցում մենք կարևորում ենք նաև մեր միջազգային գործընկերների աջակցությունը», – նշել է Արթուր Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ