Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ձուկը ջրում ի՞նչ «բազար»

Ձուկը ջրում ի՞նչ «բազար»
21.03.2014 | 16:43

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսից պարզ է դարձել, որ այս ուժը համաձայն չէ քառյակի մյուս ուժերի մոտեցումների հետ: Նա այսօր ասել է, թե կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կիսամիջոց է համարում, թե ՄՄ-ն ամենևին էլ անշրջելի չէ, և նշել, որ ամբողջական իշխանափոխության կողմնակից է: Հովհաննիսյանը նաև հույս է հայտնել, որ չորս ուժերի ղեկավարների հանդիպումը հնարավորություն կտա որոշ տարաձայնություններ հարթել: Իսկ տարաձայնություններն արդեն իսկ հստակ են և կապված են Հայաստանի` ՄՄ մտնելու վերաբերյալ մոտեցման տարբերությունների և իշխանափոխության հասնելու միջոցների նախընտրության հետ: Հետագայում, կարծում ենք, տարբերություններ ի հայտ կգան նաև պայքարի առաջնորդության, այս կամ այն ուժի` այդ պայքարում ունենալիք դերի չափի ու կարևորվածության և այլ հարցերի շուրջ: Նման նախադեպեր արդեն քանիցս ունեցել ենք:

Երբ վերջերս ուկրաինական «ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին հարց էին տվել ազգայնական Օլեգ Տյագնիբոկի հետ հարաբերությունների մասին, Կլիչկոն ասել էր, թե դժվար է Տյագնիբոկին ընկեր կոչել, բայց ընդդիմադիր ուժերը բոլոր տարաձայնությունները մի կողմ դրեցին, քանի որ Յանուկովիչին հեռացնելու հարց կար: Հայաստանի ընդդիմությունը երբևէ նման համերաշխություն հանդես չի բերել: Միշտ ինչ-որ մի պահի` ջրի երես են դուրս եկել անհատական շահերը, և սկսված համագործակցությունը զոհ է գնացել ոմանց ամբիցիաներին: Ի դեպ, հարցին, թե անհամաձայնության դեպքում «Ժառանգությունը» դուրս կգա՞ քառյակից, Հովհաննիսյանն ասել է, թե չեն կարող դուրս գալ մի կառույցից, որին չեն միացել: Սա, հավանաբար նշանակում է, որ «Ժառանգությունը» դեռևս իրեն դուրս է դնում քառյակից, քանի դեռ չի հստակեցրել իր մոտեցումների նկատմամբ մյուս երեքի կարծիքը: Չէ՛, ոչ իշխանականներին դժվար օրեր են սպասվում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ