Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միջազգային հանրության գնահատականն ավելին չէ սիրիահայերի փրկության համար, քան Հայաստանի օգնությունը

Միջազգային հանրության գնահատականն ավելին չէ սիրիահայերի փրկության համար, քան Հայաստանի օգնությունը
24.03.2014 | 15:45

Թուրքիան խփել է Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանում ծայրահեղականների դեմ դուրս եկած սիրիական ռազմական օդանավերից մեկը: Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, թե օդանավն իբր խախտել է Թուրքիայի սահմանը: Սիրիահայերն ասում են, թե Քեսապում արդեն հայ չկա, նրանք տարհանվել են Լաթաքիա: Հայտնի չէ, թե քանի հայ է զոհվել կամ տուժել Քեսապը թողնելուց հետո:

ԱԺ մի քանի պատգամավորներ այս առիթով հայտարարություն են տարածել, որով սիրիական ու թուրքական իշխանություններին կոչ են անում «անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն», իսկ միջազգային հանրությունից պահանջում են` «միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ` ՄԱԿ դիտորդներ ուղարկելով Քեսապի հայաբնակ տարածքներ` փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»: Պատգամավորները նաև ՀՀ կառավարությանն են կոչ ուղղել` «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»` չնշելով թե «անհրաժեշտ միջոցներ» ասվածի տակ ինչ նկատի ունեն և դրանք ինչին պետք է ուղղված լինեն, իսկ «աշխարհասփյուռ հայությանը` միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:
Նշենք, որ հայտարարության տակ ստորագրած պատգամավորների (Սամվել Ֆարմանյան, Էդմոն Մարուքյան, Արման Սահակյան, Թևան Պողոսյան, Արթուր Գևորգյան, Նաիրա Կարապետյան, Լևոն Մարտիրոսյան) մեծ մասն իշխող` ՀՀԿ կուսակցությունից է: Նրանք պատգամավոր են արդեն մոտ երկու տարի (2012-ի մայիս), իսկ Սիրիայի պատերազմն սկսվել է 2011-ի հուլիսին: Ասել է, թե սիրիահայերի գլխին կախված` պատերազմին զոհ գնալու վտանգը կար դեռ ԱԺ ընտրությունների ժամանակ, իսկ վերջին տարին այն ավելի ու ավելի սաստկացավ: Պատգամավորները միջազգային հանրությունից պահանջում են գնահատական տալ մարդու իրավունքների խախտմանը և դիտորդներ ուղարկել Սիրիա: Նկատենք, որ պատերազմական իրավիճակում խաղաղ բնակչությանն ուղղված օգնությունը կարող է բազմաթիվ ձևերով արտահայտվել` նրանց առաջին անհրաժեշտության միջոցներով ապահովելուց մինչև ռմբակոծության թիրախային հատվածներից շուտափույթ դուրս բերում: Մեր երկրի իշխանությունը չփորձեց սիրիահայերի օժանդակությունը կազմակերպել Սիրիայի ներսում, այլ միայն բավարարվեց Հայաստան եկածներին ինչ-ինչ օժանդակություն ցուցաբերելով: Նույնիսկ չարժե պատկերացնել, թե տեղում օգնություն կազմակերպելու պարագայում քանի պատգամավոր կհամարձակվեր կամավորագրվել այդ գործին: Այս պարագայում հետաքրքիր է, թե ինչ են ակնկալում միջազգային հանրությունից հայտարարության հեղինակները: Եթե ավելի վաղ նրանք դիմած լինեին երկրի իշխանությանը, ԱԺ ամբիոնն օգտագործած լինեին, կառավարության դռները ծեծած լինեին, եթե Հայաստանը միջոցներ ձեռնարկած լիներ սիրիահայերի փրկության համար, ապա միջազգային հանրությունից գնահատական սպասելն այսօր գուցե տրամաբանական լիներ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ