Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հինգերորդ շարասյուն»

«Հինգերորդ շարասյուն»
25.03.2014 | 00:03

ԻՆՉՈ՞Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՀԻՇՎԵՑ ՖՐԱՆԿՈՅԱԿԱՆ ՀԱՅՏՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ


Վլադիմիր Պուտինը վերջին ելույթներից մեկում իր քաղաքական հակառակորդներին, հատկապես Ղրիմի իրադարձությունների կապակցությամբ, անվանեց «Հինգերորդ շարասյուն»: Իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում ռուսաց ղեկավարը առաջին անգամ օգտագործեց այդ տերմինը, որն ինչքան երջանկացրեց ռուս նացիոնալիստական -հայրենասիրական ուժերին, նույնքան էլ առաջ բերեց լիբերալ ընդդիմախոսների հիստերիան:
«Հինգերորդ շարասյուն» արտահայտությունը սկիզբ է առնում գեներալ Ֆրանկոյի ժամանակներից` Իսպանական Հանրապետությունում 1936-1939 թվականներին ծավալված քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ ֆրանկոյական գեներալ Է. Մոլան հայտարարեց, որ խռովարարները Մադրիդի վրա հարձակում են ծավալել 4 շարասյունով, իսկ հինգերորդը վճռական պահին կհարվածի թիկունքից: Այսօր այդ տերմինը լայն առումով ընկալվում է որպես սեփական երկրում գործող թշնամական գաղտնի գործակալություն, որը սերմանում է խուճապ, սաբոտաժ, լրտեսություն, դիվերսիա և այլն:
Ռուսաստանում այս հասկացությունն ունի նաև սուբյեկտիվ իմաստ: «Հինգերորդ շարասյուն» ասելով ռուսները նկատի ունեն առաջին հերթին հրեաներին, որոնք, նրանց կարծիքով, երբեք շահագրգռված չեն եղել ռուսական տերության հզորացմամբ ու բարգավաճմամբ, եթե չարտահայտվենք ավելի կոպիտ:
Որոշ ոչ էական կրճատումներով «Իրատես de facto»-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մի հոդված այդ թեմայով, որը շահեկան է այն իմաստով, որ հեղինակը` քաղաքագետ Իսրայել Շամիրը, հրեա է: Լինելով ռուսաստանցի, այնուհետև երկար տարիներ ապրել է Իսրայելում և կրկին վերադարձել Մոսկվա: Քննադատական ոգուց բացի իմաստ ունի ուշադրություն դարձնել այն պարագային, թե հրեաներն ինչպես են իրականացնում իրենց հիրավի համաշխարհային քաղաքականությունը: Ի տարբերություն մեզ: ՈՒկրաինայի իրադարձությունների առաջին զոհը հայ էր, նաիվ ու անիմաստ մի նահատակություն, որն անմիջապես մոռացվեց, վիշտ դառնալով միայն նրա ծնողների համար:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Իսրայել
Շամիր

«Հինգերորդ շարասյուն»

Բանդերականները և դրանց կամակատարները, ուկրաինացի նացիոնալիստները հազարավոր հրեաներ են սպանել Կիևից ոչ հեռու գտնվող Բաբի Յարում: Գերմանացիները նրանց սոսկ դրա հնարավորությունն են տվել: Բանդերականները բազմահազար լեհեր են կոտորել Վոլինում, անհամար ռուսներ և ուկրաինացիներ` համայն ՈՒկրաինայում: Վերջիններիս նրանք մերկ ձեռքերով էին խեղդում, իսկ երեխաներին պարզապես մասնատում էին: Սրանց գազանությունից նույնիսկ գերմանացի էսէսականներն էին սահմռկում: «Աջ սեկտորը» և ժամանակակից ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ-ն հպարտանում են, որ ծագում են առել այդ գազաններից: Նրանք նույնիսկ օրինագիծ են առաջադրել, որն ապաքրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի գնահատականները:
Իսկ Մոսկվայում լիբերալ ցուցարարները, որոնց համար Պուտինը «արնախում բռնապետ» է, «նորահայտ Հիտլեր», զվարթորեն քայլում էին բանդերական դրոշների ներքո և բղավում բանդերական կարգախոսներ:
Հրեաները ռուսներից և ուկրաինացիներից պակաս չեն տուժել գերմանացիներից, իսկ եթե իրենց լսես` բոլորից շատ իրենք են տուժել: Սակայն բանդերասեր ցուցարարների մեջ քիչ չէին հրեական ծագումով մոսկվացիները: Գուցե նրանք կարծում էին, թե դա տոնական շքերթ է հրեական բարեկենդանի` զվարճալի Պուրիմի կապակցությամբ, երբ կարելի է հարբել այնքան, որ գլուխդ կորցնես ու չիմանաս ում ես գովում և ում հայհոյում: Եվ փոխանակ փառաբանելու իրենց հայրերին փրկած Ռուսաստանն ու անիծելու Բանդերային, փառաբանում էին Բանդերային և անիծում ռուսական բանակը:
Կիևյան հեղաշրջման զոհերից մեկը դարձավ առասպելը նացիզմի նկատմամբ հրեաների ատելության, անտիսեմիտիզմի հանդեպ հրեաների վախի մասին: Ինչպես պարզվեց, շատ հրեաներ բնավ էլ չեն վախենում անտիսեմիտիզմից և նացիստների նկատմամբ էլ միանգամայն հանդուրժողական են, եթե նրանք չեն խանգարում հրեական բիզնեսին: Այդպես էր 1933 թվականին, երբ սիոնիստ լիդեր Հաիմ Առլոզորովը միլիարդների (ներկա գնաչափերով) շահավետ գործարք կնքեց նացիստների հետ: Հիմա պատմությունը կրկնվում է: «Աջ սեկտորը» և «Սվոբոդան» նեոնացիստներ էին, քանի դեռ նրանց իսկական դեմքը չէր երևում, այնժամ նրանց լիդերներին արգելում էին մուտք գործել Ամերիկա: Սակայն նրանք ապացուցեցին, որ իրականում ատում են ռուսներին, իսկ հրեաներն իրենց ձեռ են տալիս: Ավելին, կիևյան հեղաշրջման գլխավոր գանձապետը հրեա խոշոր օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին է, որն աջ ձեռքով նվիրաբերություններ է անում սինագոգին, ձախով` նեոնացիստներին: Նրան շնորհակալություն հայտնեցին Դնեպրոպետրովսկով, իսկ մյուս հրեա օլիգարխին` Պինչուկին, Զապորոժիեով: Հեղաշրջումն օրհնեց ամենահայտնի ֆրանսիացի հրեա փիլիսոփա Բեռնար Անրի Լևին, որը ողջունել էր և՛ Քադաֆիի տապալումը, և՛ Սերբիայի ռմբակոծումը:
Հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից էր Վիկտորյա Նուլանդը, որը խռովարարներին թելադրում էր նրանց «կառավարության» կազմը: Նա և իր ամուսինն աչքի ընկնող նեոկոն են` հրեական ծագումով ամերիկացի նեոկոնսերվատորներ, որոնց համար Իսրայելի բարօրությունը գլխավորն է բոլոր մտահղացումներում, և որ միայն ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունը կարող է երաշխավորել այդ բարօրությունը: Նրանք խրախուսել են ԱՄՆ-ի հարձակումը Իրաքի վրա, ձգտել են Սիրիայի և Իրանի ռմբակոծումներին, աջակցում են Չինաստանի և Ռուսաստանի շրջակայմանը, չնայած Իսրայելի հանդեպ Վլադիմիր Պուտինի դրական վերաբերմունքին: Նրանց համար ՈՒկրաինայի գրավումը փուլ է Ռուսաստանի մեկուսացման ճանապարհին:
Գաղափարախոսությունից բացի, այստեղ էլ է առկա շահույթի ակնկալիքը: Իսրայելը պատրաստվում է մեծ փողեր աշխատելու, օգտվելով ՈՒկրաինայի պատճառով Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների սրումից: Իսրայելական գազը, որը զգալի քանակությամբ հայտնաբերվել է Միջերկրական ծովում, կհասցվի Եվրոպա ռուսական գազի դիմաց, գրում է «Նյու Յորք փոստը» «Իսրայելի հաջողությունը Պուտինի մղձավանջն է» հոդվածում: Աչքի ընկնող նեոկոն Դևիդ ՈՒրմսերը տակավին 2009 թվականին կոչ էր անում օգտագործել իսրայելական գազի արտահանումը Եվրոպա քաղաքական արդյունքների հասնելու համար, հաշվի առնելով Եվրոպայի ցանկությունը` թուլացնել կախումը ռուսական գազից: Բոլորովին նորերս Թել Ավիվը պատրաստակամություն հայտնեց «Ղրիմի հանրաքվեի լույսով» ավելացնելու իր գազի մատակարարումները Եվրոպա, ինչը կօգնի ուժեղացնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Համապատասխանաբար արձագանքեցին ուկրաինացի հրեաները: ՈՒկրաինայի գլխավոր ռաբբի Յակով Բլեյխը և Ղրիմի գլխավոր ռաբբի Միշա Կապուստինը պաշտպանեցին Կիևի նեոնացիստներին և դատապարտեցին Ղրիմի «գրավումը» Ռուսաստանի կողմից: Կապուստինը, որի սինագոգը գտնվում է Սևաստոպոլում, հանրագիր նախաձեռնեց Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դեմ: ՈՒկրաինացի հրեա գործիչները նամակ գրեցին Պուտինին (ստորագրողների մեջ էին Գայդարը, Զիսելսը, Սուսլենսկին և ուրիշներ), որով լիովին արդարացնում էին ներկայիս բանդերականներին: Ասես հրամանով անմիջապես նրանց հետևից շարքի կանգնեցին մոսկվացի հրեաները:
Ըստ էության ինչի՞ դեմ են բողոքում հրեաները: Հրեական պետությունը ապրում է Գալիցիայի կանոններով: Տիտղոսակիր ազգին և հրեա օլիգարխներին` ամեն ինչ, իսկ մյուս ազգերի ու կրոնի մարդկանց` ռումբեր ու ստրկական աշխատանք: Մինչ «Աջ սեկտորը» Կիևում քոթակում էր ռուսերեն խոսողներին, Իսրայելն օգտվեց Ղրիմի ստեղծած խառնաշփոթից և ինչպես հարկն է ռմբակոծեց անպաշտպան Գազան: Հրեական ծագումով ռուսաստանցի լիբերալները ոչ մի անգամ հանդես չեն եկել ռմբակոծումների և փշալարերի օգնությամբ ազգամիջյան շփման իսրայելական պրակտիկայի դատապարտմամբ:
Նացիստների և սիոնիստների դաշինքը պատմության երկրորդ շանսն է: Առաջին անգամ չստացվեց, որովհետև իսկապես սարսափելի նացիստները չէին սիրում հրեա բանկիրներին: Ներկայիս ուկրաինացի և ռուս նացիոնալիստները հրեա բանկիրներին սիրում են, ըստ էության հրեա լիբերալները պատասխանում են փոխադարձությամբ:
Իսկ ինչ կասեք նրանց անտիսեմիտիզմի մասին: Երբ Գյորինգից պահանջել են վերացնել հրեա գեներալ Էրհարդ Միլխին, նա տվել է իր նշանավոր պատասխանը. «Ես եմ որոշում, թե ով է հրեա»:
Հրեական կազմակերպություններն իրենք են որոշում, թե ով է անտիսեմիտ: Որոշումն ընդունվում է, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից` Թել Ավիվից և Նյու Յորքից ստացվող հրահանգներին համապատասխան: «Աջ սեկտորը» իր «Մոսկալներին դանակի տակ» հրամայականով միանգամայն ընդունելի է, իսկ ֆրանսիացի ծայրահեղ աջերի լիդեր Մարի լը Պենը մերժելի ֆաշիստ է, քանզի պաշտպանել է Ղրիմի հանրաքվեն: Իզուր են Ռուսաստանի ներկայացուցիչները խոսում ՈՒկրաինայում առկա անտիսեմիտիզմի վտանգի մասին. հրեաներն անտիսեմիտիզմից չեն վախենում, այլ օգտվում են այդ խրտվիլակից, երբ այն իրենց հարմար է ու շահավետ:
Անշուշտ կան նաև հրեաներ և՛ Մոսկվայում, և՛ Իսրայելում, և՛ Վաշինգտոնում, որոնք միանգամայն հակադիր դիրքորոշում ունեն: Դա կարելի է միայն ողջունել. ի վերջո ազատության ընտրանքը ոչ ոք չեղյալ չի համարել: Այդ մարդիկ փրկում են իրենց հոգին, պաշտպանում իրենց պատիվը: Ճիշտ է նաև այն, որ մոսկովյան միտինգում հրեաները մեծամասնություն չէին: Սակայն մեզ համար էական էր նշել այդ միջոցառման մասնակիցների դիրքորոշումը, որոնց նախագահ Պուտինն արդարացիորեն անվանեց «Հինգերորդ շարասյուն»:

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ