...թե Սերժ Սարգսյանն առայժմ կարողանում է կառավարել «կուտակայինի» հաշվով կազմակերպվող միտինգային քաոսը: Եվ այնուհանդերձ, իշխանություններն անհանգստանում են, որ, ՈՒկրաինայի հարավ-արևելքում սրվող իրադարձությունների ֆոնին, Հայաստանում նույնպես արտաքին և ներքին իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկելիությունից, ուստի անձամբ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպում-քննարկումներ է ունենում երկրում քաղաքական-տնտեսական առանցքային ուժերի ներկայացուցիչների հետ: