Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հետ տար «դանակդ»

Հետ տար «դանակդ»
25.03.2014 | 00:22

Դուռ թակող նոր աշխարհակարգը բոլորին դրել է նույն հարցադրման առաջ՝ ինչպե՞ս անկորուստ դուրս գալ այս «բախոցի» տակից: Հարցն էական է անգամ խոշոր խաղացողների համար, ուր մնաց փոքրիկ միավորների ու երկրների:
Ասենք առանց այլևայլության՝ մեր գործն ամենադժվարներից է: Բոլոր առումներով: Չնշենք բոլոր պատճառները` երկու թշնամի հարևան, չավարտված պատերազմ, թույլ տնտեսություն և հայի վերջին խելք. այսքանն էլ բավարար է:
Ի՞նչ է կատարվում մեզանում: Արտքաղաքական ոլորտում արդեն իսկ սկսվել են երևացող ճնշումները. Արևմուտքը, ըստ ամենայնի, ցանկանում է ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկը Հայաստանի դեպքում ևս հորով-մորով անել, ինչպես եղավ ՈՒկրաինայի դեպքում: Շուտով համաձայնագիրը կստորագրվի նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ: Մեզ նույնպես ձեռնտու է այդ տարբերակը, սակայն այն ամենևին ձեռնտու չէ Ռուսաստանին: Սրան գումարենք Ղարաբաղի խնդիրն ու անցնենք առաջ:
Ներքաղաքական բլոկ: Շաբաթ օրը, իբր թե, «կուտակայինի» առնչությամբ տեղի ունեցած միտինգը ոչ վերջնական, այնուհանդերձ, հասկանալի դարձրեց խաղի նպատակները:
«Մեջլիս» մտնել երկրում կուտակային-տնտեսական` սեփական աշխատավարձի առնչությամբ, անշուշտ, կարևոր օրակարգով պայքարի տարբերակ է, սակայն երկրի ու աշխարհի համար այս կարևոր պահին այն ուղղակի ապացույցն է հետևյալի.
ա) Պայքարողները, ըստ էության, լավ չեն հասկանում պատմական պահի նշանակությունը: Անշուշտ, իրենց իրավունքն է` ոտքի ելնել, սակայն «ելնելուց» առաջ նրանք իրենց պայքարը պետք է հնարավորինս սիմետրիկ կառուցեն շուրջը տեղի ունեցողին, որովհետև, եթե գլոբալ շահերում երկիրը պարտվեց, իրենց նվազ աշխատավարձն անգամ «տվող» չի լինելու: Եվ եթե սա չեն հասկանում, ու այս շրջադարձային պահին ոտքի են ելել ու քաղաքացիական անհնազանդություններից են խոսում որևէ կարգի ռեսուրս չունեցող այս երկրում, նշանակում է` իրենց մտքինն ուրիշ բան է, նշանակում է` բարոյականության ու մտքի դեֆիցիտի հետ խնդիրներ ունեն:
բ) «Կուտակայինի» այս միտինգ-շարժումներն օգտագործում են այլք, որպեսզի Հայաստանի վերահսկողությունը պահեն իրենց ձեռքում: Ո՞վ: Այ, այստեղ արդեն շաբաթ օրվա միտինգը ձևաչափային փոփոխության բաղկացուցիչներ ուներ:
Առաջին. միտինգն ուներ արդեն էներգիա, իսկ էներգիա լինում է բացառապես այն դեպքում, երբ անտես ձեռքով, անգամ բուն մոդերատորների (չգիտես ինչու, հիմնական մտքերը հայտնող ջահելներն իսկապես Աշոտ Մանուչարյանի ձայնով ու շեշտադրումներով էին «միտինգվում») համար, արևմտյան 25-րդ կադրի ֆենոմենն է սկսում գործել: Հիշենք` ռուսական քաղտեխնոլոգիաները կառուցվում են ոչ այդպես նուրբ, այնտեղ ամեն բան «կացինով» է:
Ասել է` եթե մինչ այս միտինգի հետևում մասամբ «կանգնած» էր Ռուսաստանը` յուր Քոչարյանով, ու ռուսամետ միտինգավորներ` ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ «ծերացած-մեռած» ուժերով, ապա Արևմուտքը, որ մասամբ լոյալ էր մինչ այս, սպասվող զարգացումների ֆոնին, խաղի մեջ է հայտնվել, ինչպես ասացինք` առայժմ խիստ անտես ձևով: Էներգետիկայով:
Պետք չէ մոռանալ «արաբական գարնան», նաև Մայդանի դասերը. «արաբական գարնան» բոլոր երկրներում շարժումներն սկսեցին բոլորովին այլք, հետո եկան այլք, իշխանության գնացին այլք, հետո շատ արագ նրանց փոխարինեցին բոլորովին այլք, նույն բանն արդեն իսկ նկատվում է ՈՒկրաինայում:
Այնպես որ, «կուտակայինով» իրենց հարցերը լուծող բոլորը, բայց առաջին հերթին հայոց ներքաղաքական «խաղացողները», պետք է շատ զգույշ լինեն` այս խաղի վրա «կուտակայինից» մի քանի հազար անգամ ավելի փող դնողները ոչ միայն իրենց ամբիցիաների ու փողի կորստի, այլև, նախ և առաջ, հայրենիքի ու պետականության շահերն այսպես ու այսքան անխնա` աշխարհի խաղասեղանին որպես «խաղադրույք» դնելու համար:
Դա, եթե դավաճանություն չանվանենք, ապա, հաստատ, երկրի թիկունքին դանակ խրել է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ