Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զինյալ ջոկատներ և դրամահավաք` քեսապահայերի աջակցության նպատակով

Զինյալ ջոկատներ և դրամահավաք` քեսապահայերի աջակցության նպատակով
25.03.2014 | 15:56

«Հայության որևէ հատվածի արժանապատվությունն ամբողջ հայության արժանապատվությունն է: Եթե չվերականգնենք մեր արժանապատվությունը, կասկածի տակ կդրվի արևի տակ գոյության մեր իրավունքը»,- ասվում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարության մեջ, որում նշվում է, թե ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ, Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանն առաջարկում է քեսապահայերին պաշտպանելու նպատակով ձևավորել զինված խմբեր և մեկնել Սիրիա: Պատգամավորը «Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին, հատկապես նրանց, ովքեր պատերազմական փորձ ունեն» կոչ է արել միանալ Քեսապի հայության պաշտպանությանը: Բադասյանն ինքը պատրաստ է գլխավորել այդ ջոկատները:

Մարտի 21-ին Սիրիայի Քեսապ հայաբնակ շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով տեղի հայությունը տարհանվել է Լաթաքիա, ականատեսների պատմածով գնահատվում է իբրև Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված նպատակային հարձակում: «Հորիզոն» շաբաթաթերթը ականատեսի վկայություն է հրապարակել, որում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը. «20 մարտի լոյս 21-ի գիշերը բռնկեցաւ Քեսապի թրքական սահմանը` ամբողջ երկարութեամբ: Թրքական տասը Պի.ԷՄ.Պէ. հատեցին թուրք-սուրիական սահմանը: Բազմաթիւ հրասայլեր նոյնպէս: Սկսան ուժգին յարձակում գործել սուրիական բանակի դիրքերուն վրայ: Կողմէն սկսան հարուածել յատկապէս Սև Աղբիւրի և Քեսապի բարձրունքի վրայ գտնուող սահմանային պահակակէտերը: Թրքական հրթիռներ հարուածեցին Քառասուն Հինգ կոչուած բարձրունքի սուրիական բանակի դիրքը, ապա Ֆրընլոքի դիրքը»: Ըստ պատմողի` թուրքական մեքենաներով մեծ քանակությամբ զինամթերք է բերվել Սև Աղբյուրի սահմանի վրա և զինամթերքը բաժանվել թուրք զինյալներին: «Գործողութիւններու ընթացքին վիրաւորները տեղափոխուեցան թրքական հիւանդատար մեքենաներով: Այսպիսով` յարձակումի ճամբան թրքական կողմը պատրաստեց: Զինեալները չէչէն, աֆղանիստանցի, լիպիացի, թունուզցի և շատ մեծ թիւով թուրքմէններ էին: Յարձակումը սկսաւ Քեսապի բարձրունքի կէտէն: Հազարաւոր զինեալներ կայծակի արագութեամբ ներխուժեցին նախ Սև Աղբիւր, ճեղքեցին անցան սահմանի պահակակէտը, հասան Տիւզաղաճ և Լեղի Ջուր»,-ասվում է վկայության մեջ:
Հայ ականատեսն այնուհետև պատմում է. «Յարձակողները հրետանիի երեք հարուածներով փլեցին Քեսապի բարձրունքի սուրիական սահմանակէտը: Եւ անկէ ետք գործողութիւնները ընթացան շատ արագ: Առին Սև Աղբիւրը, սահմանակէտը: Մենք, ի տես այս կացութեան, ըստ նախատեսուածին, վտանգուած շրջաններէն սկսանք պարպել Քեսապի և գիւղերուն կիներն ու մանուկները, յարմարագոյն տղաները և տղամարդիկ մնացին բանակի օժանդակութեան համար: Մեր ընկերներէն մէկը ձերբակալուեցաւ և ազատեցաւ հրաշքով: Զոհ չունեցանք»:
Քեսապը հայաթափելուց հետո զինյալ գրոհայինները հայկական եկեղեցին վեր են ածել զորամասի, իսկ եկեղեցու շարժական գույքն, ըստ ՍԴՀԿ Քեսապի մասնաճյուղի, տեղափոխվում է Թուրքիա: Նշենք, որ երկու օր տևած հարձակման արդյունքում Քեսապն իր 12 գյուղերով դատարկվել է: Քեսապում այլևս հայ չի մնացել: Լաթաքիա տեղափոխված մեր հայրենակիցներին օգնում են տեղի մի քանի բարեգործական և հասարակական կազմակերպություններ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Facebook սոցցանցում «Օգնենք Քեսապի հայերին» անունով էջ է բացվել, որտեղ նշված են քեսապահայերին օգնություն ցուցաբերելու համար «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության բացած հաշվեհամարները.
ՀՀ դրամի փոխանցման համար.


Beneficiary Aleppo Compatriotic Charitable NGO
Beneficiary's account No: 1930048910350100

ԱՄՆ-ում փոխանցումների համար.
Correspondent Bank
Deutsche Bank Trust Company Americas
New York, USA
SWIFT: BKTRUS33
ABA number: 021001033
For credit ACC 04418885
Beneficiary's Bank
Converse Bank CJSC
SWIFT: COVBAM22
Beneficiary Aleppo Compatriotic Charitable NGO
Beneficiary's account No: 1930048910350101

Եվրոպայում փոխանցումների համար.

Correspondent Bank
Deutsche Bank Ag,
Taunusanlage 12, D-60325 Frankfurt am Main, Germany
SWIFT: DEUTDEFF
For Credit ACC 9472895
IBAN: DE20500700100947289500
Beneficiary's Bank
Converse Bank CJSC
SWIFT: COVBAM22
Beneficiary Aleppo Compatriotic Charitable NGO
Beneficiary's account No: 1930048910350104

Դիտվել է՝ 680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ