Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Վրաստանում հայերին ՌԴ անձնագրեր են բաժանում

Վրաստանում հայերին ՌԴ անձնագրեր են բաժանում
26.03.2014 | 15:52

Թբիլիսիում, ՌԴ նախկին դեսպանատանը, որտեղ գործում է հյուպատոսություն, ջավախահայերի հերթեր են: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը` հղում անելով Վրաստանի առաջին նախագահի որդուն` Կոնստանտին Գամսախուրդիային: Վերջինիս խոսքով` ջավախահայերին ՌԴ անձնագրեր են տալիս և Վրաստանում ապրող հայերի մեծամասնությունն արդեն ռուսական անձնագրեր ունի: «Էթնիկ հայ բնակչության գերակշիռ մասն արդեն ունի այդ անձնագրերը: Դրանք նրանց բաժանվել է ինչպես վաուչերը»,-ասել է Կոնստանտին Գամսախուրդիան: Նա ասել է նաև, որ այդ տեղեկությունը նրան փոխանցել են կոնկրետ մարդիկ, որոնց անունը չի կարող նշել: «Չեմ կարծում, թե Ռուսաստանը նման նրբանկատ և կարևոր հարցի մեջ խառնել է Շվեյցարիային, որի վրա դրված է է ՌԴ -Վրաստան միջնորդի դերը: Ռուսական անձնագրերի բաժանման մասին տեղեկությունն ինձ հաղորդել են կոնկրետ մարդիկ, ես ձեռնպահ կմնամ նրանց անունները տալուց: Ի դեպ, մի քանի օր առաջ ես բարձրաձայնել եմ այդ հարցը, բայց դրա վրա ուշադրություն չդարձրին: Իմ տեղեկություններով` մեր հատուկ ծառայություններն արդեն վաղուց ուսումնասիրում են այդ հարցը»,-ասել Կոնստանտին Գամսախուրդիան:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ