Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թշնամիները»

«Թշնամիները»
28.03.2014 | 00:30

Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի թիմակիցները ջանք ու եռանդ չեն խնայում նոր «թշնամանք» բեմականացնելու համար, իբր, ահավոր «սրվել» են հարաբերությունները խնամիների միջև, վեճ է եղել, «էն տիպի, որ Հովիկի տղան թողել, գնացել է Մոսկվա»: Վեճն էլ, բնականաբար, «վերաբերել» է Ծառուկյանի և նրա թիմի վերջին շրջանի գործունեությանը, որն ամենևին էլ ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի «սրտով չէ»: Ավելին, անցնող օրերին հեռախոսազանգերին համառորեն չպատասխանող Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարություն էր «ընդունել» ընդդեմ խնամի Հովիկի: Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հովիկ Արգամիչն օբյեկտիվորեն դժգոհ է Ծառուկյանից, որ վերջինս, բացի Քոչարյանից, գտնվում է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ազդեցության «գոտում», Աբրահամյանն այս փուլում, Ծառուկյանի հետ փոխպայմանավորված, փորձում է տարանջատվել նրանից, որպեսզի Սերժ Սարգսյանը ոչ միայն իրեն կրկին չասի` «Հովի՞կ, էս չես կարողանում նախկինի պես կուրացիա անել ԲՀԿ-ին», այլև դեժավյու չլինի, ինչ-ինչ զարգացումների դեպքում կրկին հրաժարական չտա ԱԺ նախագահի պաշտոնից: Ի դեպ, Արգամիչի Արգամ որդին ամենևին էլ Մոսկվայում չէ, Հայաստանում է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ