Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վերջին մեխը՝ եվրաինտեգրման դագաղին

Վերջին մեխը՝ եվրաինտեգրման դագաղին
28.03.2014 | 13:09

Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» սեմինարի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Եվրամիության հետ հարաբերություններին վերաբերող բանավեճերին հիմնականում մասնակցում են փորձագիտական, քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներ, իսկ քաղաքական ուժերը ձեռնպահ են մնում դրանցից: Այդ իսկ պատճառով էլ իրենք նախաձեռնել են քննարկման հրավիրել քաղաքական գործիչների:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունը համարում է ամոթ, խայտառակություն: Նա նշեց, որ ՈՒկրաինան մեզ մի քանի անգամ հնարավորություն տվեց: Նա հետահայաց անդրադարձ կատարեց «Արևելյան գործընկերություն» ծրագրին, այդ ծրագրում ներգրավված երկրներին և նրանց գործողություններին: Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ երբ ՈՒկրաինան հրաժարվեց միանալ Մաքսային միությանը, դա մեզ երկրորդ անգամ հնարավորություն տվեց: Երբ ԵՄ-ն համաձայնեց ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը առանձնացնել տնտեսականից, ըստ Արզումանյանի, մեզ տրվեց երրորդ հնարավորությունը:
«Այն, ինչ կատարվեց երեկ, դա վերջին մեխն էր եվրաինտեգրման դագաղին, ցույց տվեց, թե ով ենք մենք»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ ԱԺ պատգամավորի՝ մենք դասվեցինք Զիմբաբվեի կողքին:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Հայաստանը դեմ քվեարկեց ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին:
Բանաձևին դեմ քվեարկեցին 11 երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: 58 երկրներ ձեռնպահ էին, այդ թվում՝ Չինաստանը: 100-ը կողմ քվեարկեցին, և բանաձևը ընդունվեց:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ մենք նվաճել ենք անկախությունը 1991թ., և մենք որևէ մեկին չենք լիազորել, որ գնա և մեզ դասի Զիմբաբվեի շարքում: Իսկ դա, ըստ նրա, հակասում է Եռաբլուրում հուղարկավորված ազատամարտիկների թափած արյանը:
ԱԺ պատգամավորը հույս ուներ, որ գոնե այս անգամ ՀՀ-ն ՄԱԿ-ում ձեռնպահ կքվեարկի:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ցանկացած թեմա պետք է քննարկվի՝ լինի դա ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը, թե Գյումրիում ռուսական ռազմակայաններ պահելը: Եվ չպետք է վախենալ նման հարցերը հանրային օրակարգում քննարկելուց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ