Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շանթ Հարությունյանը` խղճի ասպետ

Շանթ Հարությունյանը` խղճի ասպետ
31.03.2014 | 17:15

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, ով ազատազրկված է 2013-ի նոյեմբերի 5-ի դեպքերով, այսօր արժանացել «Դոն Կիխոտ» հիմնադրամի ասպետի կոչմանը: Կոչումը ենթադրում է պատվոգիր և դրամական մրցանակ: Վերջինս, որը կազմում է 100 հազար դրամ, ուղղվելու է քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանը: Շանթ Հարությունյանը, ով բողոքի ակցիա էր իրականացնում Ազատության հրապարակում, 14 հոգու հետ ազատազրկված է արդեն հինգ ամիս և դեռևս հայտնի չէ, թե այս գործն ինչ ելք է ունենալու: Շանթ Հարությունյանի բողոքի ակցիան, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ, իրավապահների կողմից ներկայացվում է իբրև խուլիգանություն` դրանով փորձելով ոչ միայն նսեմացնել Շանթի կերպարը, այլև հանրությանը վախեցնել բողոքի նմանատիպ դրսևորումների մտքից անգամ:

«Ցեղակրոնի» ղեկավարին «Դոն Կիխոտի» մրցանակի շնորհումը, հայ և օտարերկրյա իրավապաշտպանների կողմից Շանթին քաղբանտարկյալ ճանաչելու քայլերը կարևոր են նրան և մյուսներին շարքային խուլիգանության համատեքստից հանելու և քաղաքական հարթությունում դնելու համար: Դրանք ինչ-որ առումով փոքրիկ, բայց և էական հակակշիռ են նրանց դեմ հարուցված քրեական գործին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
20.04.2024