Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շահենից եկող վտանգն իր ներքին ազատության մեջ է

Շահենից եկող վտանգն իր ներքին ազատության մեջ է
03.04.2014 | 16:35

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ ճնշումները նորանոր երանգներ են ստանում: Նրա 15-ամյա որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Շահեն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն զենք-զինամթերքի գործադրմամբ: Նույն հոդվածով օրերս փոխարինվել է Շանթ Հարությունյանի նկատմամբ նախկինում առաջադրված մեղադրանքը:

Ի՞նչ նպատակով է Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվել, այն էլ նման հոդվածով: Շահենը 2013-ի նոյեմբերի 5-ին եղել է Ազատության հրապարակում` հոր հետ: Հոր ձերբակալվելուց հետո Շահենը պարբերաբար, ի պաշտպանություն Շանթի և մյուս 14 ազատազրկվածների, բողոքի ակցիաներ է կազմակերպում, այդ ակցիաների մասին իրազեկումներ անում, սոցցանցերում հոր` Շանթ Հարությունյանի գաղափարները տարածում: Նա գրում է, որ հպարտ է Շանթի որդին լինելով: Սա շատ կարևոր հանգամանք է: Որդին հպարտանում է, որ նման հայր ունի, որի նկատմամբ ծանր մեղադրանք է առաջադրված: Որդին չի հավատում հորը ներկայացված այդ մեղադրանքին: Որդին հորը քաղբանտարկյալ է համարում:
Ավելին` Շահենը համակիրներ ունի: Նրա ազնիվ ու անկեղծ կեցվածքը վարակիչ է ու նրա շուրջը կարող են անչափահաս ազատականներ հավաքվել: Վտանգը, հավանաբար, այստեղ է: Տղան ժամանակի հետ կարող է դառնալ հորը փոխարինողը` ազատության մեջ, քանի որ հայտնի չէ, թե Շանթ Հարությունյանը որքան ժամանակ կանցկացնի բանտում: Եվ Շահենի պարագայում համակիրների կամ համախոհների քանակը կարող է գերազանցել Շանթի հետ Ազատության հրապարակ դուրս եկածների թիվը: Որպես կանոն, երիտասարդ սերունդն ավելի անկաշկանդ ու ազատ է մտածում, և ավելի անկեղծ է իր ձգտումներում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ