Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
08.04.2014 | 00:30

...թե իրականում, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ ոչիշխանական չորս ուժերի պայքարի ողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը, Քոչարյանի թիկունքում, խոր պայմանավորվածությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ. արտաքնապես կռիվ տալով Քոչարյանի համար, իրականում խաղացել է Սերժ Սարգսյանի դաշտում` հօգուտ Հովիկ Աբրահամյանի: Ասում են նաև, թե Քոչարյանը գիտի դա և վերջին շրջանում ամենևին էլ հիացած չէ Ծառուկյանով ու նեղ միջավայրում չի թաքցրել իր վերաբերմունքը:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ