Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել

Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել
09.04.2014 | 15:58

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել, քանի որ նա օլիգարխ է, Օլիմպիական կոմիտեի նախագահ: Այս մասին հայտարարել է, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Քաղաքական գործիչն ասել է, թե ոչիշխանականների դերը բացառվում է այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում և ակնարկել, որ այն կարող էր լինել Ռուսաստանի ճնշման արդյունքում` կապված Մաքսային միության հետ: Սոս Գիմիշյանը նկատել է, թե նախկին վարչապետն իր գործունեությամբ արևմտամետ էր, իսկ այժմ անհրաժեշտ է այնպիսի վարչապետ, ով կկարողանա աշխատել ՄՄ-ի հետ: «Սերժ Սարգսյանն իրեն ամրապնդելու համար պետք է ստեղծի կառավարություն, որը հարմար կլինի ՌԴ-ին»,- ասել է Գիմիշյանը:

Անդրադառնալով քառյակի մյուս երեք ուժերին, Գիմիշյանը նշել է, թե ՀՅԴ-ն նույնպես ընդդիմություն լինել չի կարող, «Ժառանգությունը» արևմտամետ է և պաշտոններ չի ուզում, իսկ ՀԱԿ-ը տարիներ առաջ հայտարարում էր, թե ԲՀԿ-ի ղեկավարի թիկնապահները 2008-ի մարտի 1-ին կրակել են ժողովրդի վրա:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ