«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Այն ինչ ասվում է եվրոպական ալիքներով, խոսքի ազատություն է, ռուսական ալիքներով ասվածը` հակաքարոզչությո՞ւն»

«Այն ինչ ասվում է եվրոպական ալիքներով, խոսքի ազատություն է, ռուսական ալիքներով ասվածը` հակաքարոզչությո՞ւն»
10.04.2014 | 14:01

Ռուսական «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվում է «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելություն», ինչն «առավել ակնհայտ է դարձել» վերջին ամիսներին ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Նման եզրահանգում է արել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ)` ՀՀ իշխանություններից պահանջելով վերանայել նշված հեռուստաընկերությունների պայմանագրերը և նման քարոզչությունը չդադարեցնելու դեպքում կասեցնել դրանց հեռարձակումը Հայաստանի տարածքում:

«Եթե փակվեն այդ հեռուստաընկերությունները, դա նշանակում է խոսքի ազատության ոտնահարում: Ամեն բան էլ ասվում է, շատ բաներ մեզ էլ դուր չեն գալիս: Այն, ինչ ասվում է եվրոպական ալիքներով, խոսքի ազատություն է, ռուսական ալիքներով ասվածը հակաքարոզչությո՞ւն, ատելության սերմանո՞ւմ:
Ամեն դեպքում, քաղաքականությունը միշտ եղել է ու կա քարոզչություն: Մեկին հաճո է, մեկին` ոչ, մարդն ինքը ազատ պետք է լինի իր ընտրության մեջ: Ո՞վ իրավունք ունի բռնանալու»,- մեզ հետ զրույցում ասաց արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ:
Անդրադառնալով եվրոպական առաջադիմությանը, դեմոկրատիային, նկատեց, որ ժամանակին էլ կումունիստական հասարակարգ էր. կոմունիստների համար դա էր դեմոկրատական, սա էլ մեկ այլ հասարակարգի կառավարման ձև է, և իրականում շատ բան չի փոխվել. «Տեսեք` Եվրոպան ոնց է երկակի խաղեր խաղում. Կոսովոյին կարելի է ինքնորոշվել և անկախանալ, Ղարաբաղին` ոչ: Ամերիկային կարելի է Հյուսիսային Աֆրիկայում հեղափոխություն անել, Իրաքում, Սիրիայում տնօրինել իրավիճակը, իսկ մյուս ժողովուրդներն իրավունք չունեն իրենց կյանքը տնօրինելու: Որտե՞ղ է այդ ազատությունը: Մարքսն ասում էր` սիոնիզմի հիմնական նպատակը քաղաքացիական հասարակության ձևավորումն է` օգտագործելով քրիստոնեությունը: Դա հենց մեր օրերի դեմոկրատական հասարակությունն է: Հիմա ի՞նչ. դեմոկրատիան եվրոպական ժողովուրդների՞ հաղթանակն է, թե՞ սիոնիզմի»: Արձակագրի բնորոշմամբ` դեմոկրատիան հող է համաշխարհային իմպերիալիզմի համար, որպեսզի հավասարի իրավունքով մտնեն ուրիշ ժողովուրդների կյանք և իրենց փողի, ռազմական ուժի շնորհիվ գերակատար լինեն: Դրա համար են պայքարում ազգային ավանդույթներով առաջնորդվող, արմատական երկրների դեմ: Հասարակությունը ղեկավարելու ուրիշ ձև չի գտնվել, քան այդ դեմոկրատականը, որը, ըստ արձակագրի, կիսակատար է, այնպես, ինչպես կոմունիստական հասարակարգը. «Հիմա Ղրիմի հարցն է, ես թքած ունեմ ցանկացած դեմոկրատիայի վրա, որն իմ ազգի շահերին դեմ է: Ո՞նց հասկանամ ուկրաինացիներին, երբ Արցախում նրանց դիպուկահարները մեր զինվորներին խոցում էին, կամ ուկրաինացի օդաչուներին, որոնք ռմբակոծում էին Ստեփանակերտը, Ղարաբաղը: Միշտ էլ նրանք Ադրբեջանի կողմն են եղել: Կամ ե՞րբ է պատմականորեն Ղրիմը ՈՒկրաինայինը եղել, մի շարք ժողովուրդներ են այնտեղ տնօրինել, հետո ռազմական ուժի շնորհիվ 1773-ին անցել է ռուսներին: Ավելի ուշ նվիրել են ՈՒկրաինային: Հիմա եկել է մի ժամանակաշրջան, երբ վճռորոշ դեր է խաղում ժողովուրդների ինքնորոշումը: Բավական է ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ