Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Յուստուս Ֆրանցի երևանյան համերգը

Յուստուս Ֆրանցի երևանյան համերգը
10.04.2014 | 19:42

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 11-ին ներկայացնում է համերգ` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում. ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ (Բրամսի Ակադեմիական նախերգանքն ու 1-ին սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ համերգը Տրիստան Պֆաֆի առաջին երևանյան բեմելն է:

Երևանում առաջին անգամ է հանդես գալիս նաև Յուստուս Ֆրանցը: Նրա հայաստանյան այցը նշանակալից է` հատկապես հաշվի առնելով 1988-ին նրա նախաձեռնած մեծամասշտաբ բարեգործական ծրագրերը` ի օգնություն Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների: Յուստուս Ֆրանցը մի քանի օրում ձեռնամուխ է եղել Գերմանիայում հատուկ համերգաշարի իրականացմանը և գոյացած շուրջ 100000 գերմանական մարկի չափով հասույթը փոխանցել Հայաստան: Համերգաշարում առանձնահատուկ տեղ է ունեցել Համբուրգի Laiszhalle համերգասրահում իրականացված համերգը, երբ Ֆրանցի հիմնած նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել լեգենդար ջութակահար Եհուդի Մենուհինը:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ