Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ո՞Ւմ համար են բացվում Շիրազի վարդերը

Ո՞Ւմ համար են բացվում  Շիրազի վարդերը
11.04.2014 | 13:34

Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղերն էլ կայացած իրողություն են: Ով տուն պիտի գնար` գնաց, ով ձին նախապատրաստել էր երկար ճանապարհի՝ անցնելիքն է անցնելու:

ՀՐԱՇՔՆԵՐ ՍԱԿԱՎ ԵՆ ԼԻՆՈՒՄ
«Բորուսիա»-«Ռեալ» պատասխան խաղից հետո բացառիկ ճշտությամբ արդեն կարող ենք ասել` սպասումներն իրականություն դարձնելու և լիակատար երջանիկ լինելու համար դորտմունդցիներին ընդամենը մեկ գոլ չբավարարեց: Սա, իհարկե, այն դեպքում, եթե հանդես ենք գալիս «Բորուսիայի» երկրպագուի դիրքերից, ինչը միանգամայն տրամաբանական է այս ակումբում մեր ֆուտբոլիստի առկայության պայմաններում: Սակայն, եթե փոքր-ինչ վերացարկվենք զգացմունքայնությունից, քչություն արած գոլի առնչությամբ, այնուամենայնիվ, որոշ ճշտումներ պիտի անենք` որտե՞ղ չխփած. եթե «Սանտյագո Բեռնաբեուում»` կնշանակեր հաղթանակ, եթե սեփական հարկի տակ` բերելու էր լրացուցիչ երկու խաղակեսի անհրաժեշտություն` այստեղից բխելիք հարցերով ու հարցականներով: Իհարկե, առաջին հանդիպման 3:0-ն եղավ վճռորոշ, ու «Ռեալը» կիսաեզրափակչում է, սակայն եթե արքայական ակումբը նույն շփոթվածն է լինելու, ինչ «Բորուսիայի» հետ պատասխան խաղում էր, ապա Անչելոտին իր սպասումներում նույնքան կրեմլյան երազող է, որքան Լենինն էր:
«Պարի Սեն Ժերմենի» հետ խաղում Լոնդոնի «Չելսին» չուներ զրոյով պարտված լինելու «Բորուսիայի» դժբախտությունը, մնում էր հաջորդ փուլ դուրս գալու համար սեփական հարկի տակ նվազագույն 2:0 հաշվի տերը լինել, ինչն էլ Մոուրինյոյի սաներն արեցին: Այս հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ հաշիվը պահելու համար բացառապես պաշտպանությանն ապավինելը հղի է ծանր հետևանքներով: Ես ոչինչ չունեմ ընդդեմ Լորան Բլանի «Չուպա Չուպս» (բերանս էլ չի բռնում ասելու) ինչ անելուն, եթե դա զուտ մանկական հրապուրանք է ու ոչ թե հրապարակայնացված ֆրանսիական թեթևսոլիկություն, բայց որ նրան Մոուրինյոն պատժեց, մեղմ ասենք, որպես չարություն արած մանկան, դա արդեն ինքներդ էլ տեսաք: Այստեղ ավելորդ չհամարենք նկատել, որ պատմության մեջ պորտուգալացին դարձավ միակ մարզիչը, ում թիմերն ութ անգամ ստացել են կիսաեզրափակչում հանդես գալու հնարավորություն:
Դառնալով «Բորուսիա»-«Ռեալ», «Չելսի»-ՊՍԺ դիմակայություններում գերմանական ու ֆրանսիական կողմերի կազմերին, իհարկե, պիտի նշենք տարբեր պատճառներով մի շարք հանգուցային ֆուտբոլիստների բացակայությունը, սակայն փաստը, երբ դառնում է իրողություն, ու դեռ վրան էլ սկսում է նստել պատմության փոշին, պայմանականությունները, բարեկամներս, չեն էլ հիշվում: Այսպիսին է այս կյանքի օրինաչափությունը, ու դրա դեմ ոչինչ չես կարող անել:

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
«Աթլետիկո»-«Բարսելոն» խաղն առանձնահատուկ լարվածությամբ էր սպասվում ու ոչ միայն նրա համար, որ գինը կիսաեզրափակիչ դուրս գալն էր: Մրցաշրջանում չորս անգամ իրար դեմ խաղաք, ու ոչ մեկդ հաղթող կողմ չլինի՞: Մի քիչ շատ չէ՞: Իսկ ընդհանրապես, խաղը տխուր տպավորություն թողեց: Մյուս կողմից էլ, եթե լրիվ անկեղծ լինենք, ինչո՞ւ պիտի «Աթլետիկոն» չհաղթեր` գլխին Դիեգո Սիմեոնե մայրաքաղաքային մտածողության մարզիչ ունենալով:
Ինչ ասել կուզեմ մայրաքաղաքային մտածողություն ասելո՞վ:
Հենց դա էլ նկատի ունեմ` թարմ, համարձակ միտքը, անկաշկանդությունը, ստերեոտիպերով չդատելու, ձեռքի տակ եղած «հումքից» առավելագույնը քամելու կարողությունը։ Ո՞ր մեկն ասեմ: Բա չորս խաղ խաղաս (այս վերջինն էլ՝ վրադիր), չորսում էլ տեսնես, որ առաջին իսկ րոպեներից, պատին դեմ տալով, ոչ թե քեզ մերձենալու հաճույքն են ուզում վայելել, այլ արյանդ են ծարավի, ու դրա դեմը չկարողանաս առնե՞լ, այդ 10-20 րոպեին սկզբից ևեթ դիմացինիդ գլխին ինքդ արյան բաղնիք չսարքե՞ս: Պառավը գազին քանի՞ անգամ կարող է խաբվել: Է, գազ է, պայթեց` պայթեց: Դե հիմա գնա քո գավառական ուղեղով ու մտածողությամբ եփածդ ճաշն ինքդ էլ խփշտիր ու մեղսավոր կույսի կուլ չգնացող անմեղություն մի բանեցրու, թե կերածներս ընդամենը էդ մեն մի հատիկ գոլն էր, թե էդ մի զարկով ենք զարկվել: Կյանքում ինչ անում-չի անում, հենց էդ մի դըրբն է անում: Բոլոր առումներով: Նաև` կարգավիճակ փոխելու: Մանրամասնե՞մ, թե իրար միանգամից հասկացանք:
«Աթլետիկո»-«Բարսելոն» խաղը միանշանակ ցույց տվեց, որ մատանուն քաշ տվողը վրայի ակն է: Բայց ինչո՞ւ միայն այս խաղը: Նույնը չտեսա՞նք «Չելսի»-ՊՍԺ խաղում, կամ նույնը չէ՞ր «Բավարիա»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում, երբ վերջինիս մոլորված մեկ գոլին այնպիսի ցասումնալից երեքով պատասխանեցին, որ քիչ էր մնում Մոյեսը Գվարդիոլային ասեր` ղալաթ ենք արել, ներող կլինեք: «Ղալաթին» եթե ոչ ուրիշ տեղից, գոնե մեր խորհրդարանից մենք հո գիտե՞նք ինչ բառով են պատասխանում, բայց եկեք այդ անպարկեշտության սահմանը չանցնենք. մենք հո պատգամավոր չե՞նք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ