«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մի բանաձևի երեք անդրադարձ

Մի բանաձևի երեք անդրադարձ
11.04.2014 | 16:39

«Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: «Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը», - նշել է նա: «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին», - ընդգծել է Նալբանդյանը:

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը բանաձևի առիթով ասել է. «Թեման ներքաղաքական քննարկման առարկա դարձնելը գեղեցիկ քայլ չէ» ։ Վաշինգտոնում գտնվող Ալի Բաբաջանը, թուրք լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշել է, որ Անկարան պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալու։ «99 տարի առաջ Ամերիկայից շատ հեռու մի վայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին պնդումները, որի շուրջ գիտական աշխատանքներ չեն իրականացվել, և մենք պնդում ենք, որ նման բան տեղի չի ունեցել, այսօր ԱՄՆ-ի ներքաղաքական քննարկման նյութ դարձնելը հաճելի չէ»,- ասել է նա։
Ավելի վաղ՝ 2010 թ.-ին, նման մի բանաձև ընդունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, որից հետո Թուրքիան հետ էր կանչել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին։ Ալի Բաբաջանը նշել է, որ պաշտոնական Անկարան քննարկում է հետագա անելիքները։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագային առնչվող հարցին՝ Բաբաջանն ասել է. «Այսօրվա զարգացումներից հետո հարաբերությունների ընթացքը քննարկելը, կամ այսօր, այս պահին այդ մասին խոսելը ճիշտ չի լինի»։ Նա նշել է, որ բանաձևը շատ արագ է օրակարգ բերվել և «արագ է զարգացել», սակայն Թուրքիայի դեսպանատունն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բանաձևի ընդունումից հետո զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին: Նա ասել է, թե Թուրքիան «բացասական ակնկալիք չունի բանաձևից» և նշել է, որ Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում այն նախաձեռնությունների դեմ, որոնք անհանգստացնում են Թուրքիային, և իրենք հուսով են, որ ամերիկացիները նման վերաբերմունք չեն ցուցաբերի: Հեռախոսազրույցում քննարկվել է նաև իրադրությունը Սիրիայում և Եգիպտոսում:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ