Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վարչապետի նոր թեկնածու՝ Արթուր Բաղդասարյան

Վարչապետի նոր թեկնածու՝ Արթուր Բաղդասարյան
11.04.2014 | 21:16

NEWS.am-ին հարցազրույցում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասել է. «Կուսակցության դերակատարությունը քաղաքական դաշտում, ունեցած ներուժը, անցած ճանապարհը, փորձը, ինչպես նաեւ քաղաքական սկզբունքներն ու առաջնահերթությունները, երկրի նախագահի հետ անցած համատեղ ճանապարհը, մեզ բնականաբար հնարավորություն է տալիս նախագահի հետ ընթացող քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ արտահայտել հստակ եւ շիտակ դիրքորոշում: Ըստ այդմ՝ հանդիպման ժամանակ նախագահին ներկայացրել ենք կուսակցության առաջարկություններն ու մոտեցումները, թե ինչպիսի թեկնածուի է ՕԵԿ-ը ուզում տեսնել ապագա վարչապետի պաշտոնում՝ ընդհանրապես, եւ վարչապետի մեր նախընտրելի թեկնածուին՝ մասնավորապես: Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն, ունենա աշխատանքային փորձառություն, կարողանա երկրի տնտեսական օրակարգը ներկայացնել միջազգային գործընկերներին` սկսած Մաքսային միությունից մինչեւ Եվրոպական միություն, միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ մեր երկրի համար այլ կարեւորագույն գործընկերներին: Ապագա վարչապետը պետք է լինի ռեֆորմատոր, կարողանա համարձակ բարեփոխումները կյանքի կոչել` երկրի նախագահի եւ կոալիցիոն կառավարության ծրագրերի, գործի նորարարական մեթոդներով եւ վճռական լինի ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում:
Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որեւէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, ով ունի քաղաքական փորձառություն, գրեթե 4 տարի արդյունավետ ղեկավարել է Ազգային ժողովը, արդեն 6 տարի է ինչ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, մի կառույց, որի մասին այսօր արդեն գիտեն բոլորը, քաջածանոթ է մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրներին»:

Դիտվել է՝ 5803

Մեկնաբանություններ