Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սպիտակ տունը արգելել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի մուտքը ԱՄՆ

Սպիտակ տունը արգելել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի մուտքը ԱՄՆ
12.04.2014 | 14:03

Սպիտակ տունը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի` ՄԱԿ-ի գծով նոր մշտական ներկայացուցիչ Համիդ Աբութալեբիին, ով 1979-ին Թեհրանում մասնակցել է ամերիկյան դեսպանատան գրավմանը: Այս որոշումը զրկում է Աբութալեբիին ՄԱԿ-ում իր պաշտոնն զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում: Աբութալեբին կապված է եղել այն ուսանողների հետ, ովքեր Թեհրանում գրոհել են ԱՄՆ-ի դեսպանատունը և պատանդ վերցրել դեսպանատան աշխատակիցներին:

Բարաք Օբաման լուրջ ճնշման է ենթարկվել ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պահանջել է թույլ չտալ Աբութալեբիի մուտքը ԱՄՆ: Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր Իրանի կառավարությանը, որ ՄԱԿ-ում նոր դեսպանի ընտրությունը «նպատակահարմար չէ»:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ