Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջեն Փսաքի. «Մեր մեծագույն շահը՝ Հայաստանն ու Թուրքիան ապաքինեն անցյալի վերքերը և առաջ շարժվեն միասին»

Ջեն Փսաքի. «Մեր մեծագույն շահը՝ Հայաստանն ու Թուրքիան ապաքինեն անցյալի վերքերը և առաջ շարժվեն միասին»
12.04.2014 | 20:15

Ամենօրյա ճեպազրույցների ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսաքին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը` հայտարարելով, որ իրենց դիրքորոշումը վաղուց հայտնի է: «Մենք հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում և սգում ենք մեկևկես միլիոն հայերի կորուստը, որոնք կոտորվել են կամ մահվան աքսորի են քշվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այս սարսափազդու իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի դաժանագույն վայրագություններից մեկին: ԱՄՆ-ը ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են հսկայական ցավ պատճառել Հայաստանի ժողովրդին և հայկական ծագում ունեցող մարդկանց, ինչպես և մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային արժեքները», - հայտարարել է Ջեն Փսաքին:

Պետդեպարտամենտի խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն՝ ասելով, թե արդեն հայտարարել է՝ որն է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Ինչպիսին էր թեկնածու Օբամայի տեսակետը այս հարցի շուրջ՝ հարցին Փսաքին պատասխանել է, որ թեկնածու Օբաման իր անձնական տեսակետն ունի, որ փաստացի ձևակերպել է անցյալ տարվա Սպիտակ տան հայտարարության մեջ: «Ես վստահ եմ, որ էլի հայտարարություններ կլինեն այս ամսվա վերջում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Լրագրողները հետաքրքրվել են` ինչ նորություններ կան հայ - թուրքական արձանագրություններից և հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից, որը ողջունել էր ԱՄՆ-ը, Ջեն Փսաքին հայտարարել է, որ իրենք շարունակում են կոչ անել երկու կողմերին միասին աշխատել՝ հասնելու փաստերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչման: «Մենք կարծում ենք, որ իրենց ընդհանուր պատմության հարցերը լուծելու համար միասին աշխատելով՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են նպաստել ողջ Կովկասյան տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը, այդ պատճառով շարունակում ենք աշխատել նրանց հետ այդ հարցում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
«Չնայած արձանագրությունների հարցում այժմ առաջընթաց չկա, մենք նշում ենք, որ երկու կողմն էլ շարունակում են հավատարիմ մնալ հարաբերությունների նորմալացման գործընթացին, և կողմերից որևէ մեկը հետ չի քաշվել: Մեր մեծագույն շահը այս հարցում՝ որ Հայաստանն ու Թուրքիան ապաքինեն անցյալի վերքերը և առաջ շարժվեն միասին, դեպի անվտանգ և բարգավաճող տարածաշրջանի միասնական ապագա, մեր քաղաքականությունը, բնականաբար, ղեկավարվում է այդ նպատակով», - հայտարարել է Ջեն Փսաքին:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ