Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՌԴ քաղաքացիություն ստանալուց հրաժարվել է Ղրիմի հազարից ավելի բնակիչ

ՌԴ քաղաքացիություն ստանալուց հրաժարվել է Ղրիմի հազարից ավելի բնակիչ
13.04.2014 | 16:07

ՌԴ-ին Ղրիմի և Սևաստոպոլի միանալուց հետո ռուսական քաղաքացիություն ստանալուց հրաժարվել է թերակղզու ավելի քան 1300 բնակիչ: Այդ մասին հայտարարել է անձնագրերի վարչության պետ Ֆեոդոր Կարպովեցը:

«Մենք, իհարկե, հոսք չենք նկատում, բայց առաջարկում ենք բոլոր պայմանները, որպեսզի այդ խմբի մարդիկ չունենան խնդիրներ»,- ասել է Կարպովեցը: Նրա խոսքերով՝ ռուսական քաղաքացիությունից հրաժարվողները 0,1%-ից էլ փոքր թիվ են կազմում թերակղզու այն բնակչության մեջ, որոնք տարիքի բերումով պետք է անձնագիր ստանան:
Ղրիմի համար պատրաստ է ընդհանուր առմամբ 140 հազար անձնագիր, իսկ դրանք ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 200 հազար մարդ:
«Ամեն օր մենք երաշխավորում ենք ավելի քան 18 հազար հայտի ընդունում: Մենք արդեն պատրաստել ենք շուրջ 140 հազար անձնագիր, նախատեսել ենք վերադարձնել ավելի քան 90 հազարը»,- հավելել է Կարպովեցը:
Հիշեցնենք, որ այս տարի, մարտի 16-ին Ղրիմի բնակչության ավելի քան 96%-ը քվեարկել էր ՌԴ-ին միանալու օգտին:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ