Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջոն Գոլսուորսի. «Գեղեցկությունը չի կարող մխիթարել, եթե հոգին դուրս է մնում նրանից»

Ջոն Գոլսուորսի. «Գեղեցկությունը չի կարող մխիթարել, եթե հոգին դուրս է մնում նրանից»
13.04.2014 | 16:09

Մարդու ուզածը ավելի կարևոր է, քան ուրիշների չուզածը:

*

Մենք չեն կարող կյանքը ենթարկել մեզ, բայց կարող ենք պայքարել:

*
Հե՜յ աշխարհ` սքանչելի, տարօրինակ, խառնաշփոթ, քաղցր ու դառը աշխարհ. անհունորեն հետաքրքրական, մի բախտախաղ` հոգ չէ՜, թե ինչպիսի թուղթ է ընկել քեզ տվյալ րոպեին:
*

Բայց սիրտ չթափե՜ս հյուրասենյակում, ջանա ամուր մնալ մինչև վերջ, եթե նույնիսկ ոչ ոք չկա շուրջդ, որ տեսնի, թե որքան լուրջ ես պահում դու քեզ:

*
Երբ ինքդ քեզ չտեսնես այնպես, ինչպես ուրիշներն են քեզ տեսնում, դա հոյակապ միջոց է ինքնապաշտպանության:

*
Գեղեցկությունը չի կարող մխիթարել, եթե հոգին դուրս է մնում նրանից:

*
Չէ՜, կարևո՛ր է, որ քո անձից դուրս, որևէ մեկը կամ մի որևէ սկզբունք, լինի ավելի թանկագին, քան քո սեփական անձը. Այո՛, կարևոր է:

*
Մարդու ծխած սիգարից, մարդու սիրած երաժշտությունից դուք կարող եք նրա հոգեկան կառուցվածքն իմանալ:

*

Նա հասել էր կյանքի ամենատխուր փորձառությանը. Մոռացել էր, թե ինչ է նշանակում սիրահարված լինել: Մոռացե՜լ էր: Մոռացել էր այնքա՜ն վաղուց, որ իր մոռացած լինելն անգամ մոռացել էր:

*
Քանի՞ տարեկան ես դու, քսանհի՞նգ: Այդքան արագ մի՛ ապրիր կյանքը. սոսկալի ձանձրացած կլինես, երբ հասնես հիսունիդ: Իսկ ավելի տաղտկալի բան չկա, քան ձանձրացած մարդը:

*

Սերը ջերմոցային ծաղիկ չէ, այլ վայրի մի բույս, որ ծնվում է խոնավ գիշերվա ընդերքում, ծնվում է տաք արշալույսի ժամին, ծլարձակում վայրի սերմից, որ վայրի քամին նետել է ճանապարհի եզրին:

Ահա կյանքն էլ այդպես է. մի պարտիզպան, որ մարգագետին է հարթում:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ