Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքիան զգուշացնում է դոմինոյի էֆեկտի մասին

Թուրքիան զգուշացնում է դոմինոյի էֆեկտի մասին
13.04.2014 | 19:13

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն զգուշացրել է դոմինոյի էֆեկտից՝ Ղրիմն ՈՒկրաինայից անջատելուց և Ռուսաստանին միացնելուց հետո՝ նկատելով, որ դա կարող է օրինակ դառնալ այլ սառեցված հակամարտությունների համար՝ գրել է Hürriyet Daily News-ը: «Մեզ անհանգստացնում է ոչ միայն ՈՒկրաինան: Այդ միտումը, որ տարածքային ամբողջականության դեմ ակտ է, կա և մյուս սառեցված հակամարտություններում՝ Մերձդնեստրի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի: Մենք չենք ուզում, որ ՈՒկրաինայի ճգնաժամը պատճառ դառնա շղթայական ռեակցիայի Սև ծովին ու Թուրքիային հարևան տարածաշրջաններում»,- հայտարարել է Դավութօղլուն Nikkei Asian Review ամսագրի հարցազրույցում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկիրը եզակի դիրքորոշում ունի ՈՒկրաինայի շուրջ ձևավորված ճգնաժամում: «Մենք ՈՒկրաինայի ու Ռուսաստանի միակ հարևանն ենք, որ ուղիղ ելք ունենք Ղրիմ: Այդ պատճառով մենք շատ ուշադիր ենք հետևում իրադարձություններին: Լեհաստանը նույնպես Ռուսաստանի ու ՈՒկրաինայի հարևանն է, բայց առանց դեպի Ղրիմ ելքի»,- ասել է Դավութօղլուն և ընդգծել բոլոր հարցերի լուծման կարևորությունը միջազգային իրավունքի, դիվանագիտության և բանակցությունների շրջանակում: Նա անդրադարձել է և կառավարական շենքի գրավմանն ու ժողովրդական հանրապետությունների հռչակմանը ՈՒկրաինայի հարավ-արևելքում. «Դրանք դրական ազդանշաններ չեն: Խարկովը, Դոնեցկը և մյուս տարածաշրջանները պետք է ակտիվ ներգրավվեն կառավարման մեջ Կիևում, և բոլորը պետք է հարգեն ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունն ու համամասնական դեր ունենան ազգի ապագայի որոշման մեջ»,- ասել է նա:
Նախարարը ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում էներգետիկ ճգնաժամի պատճառ չի տեսնում՝ Թուրքիայի ու Ռուսաստանի էներգետիկ համաձայնությունները հստակ են և արդեն երկար տարիներ գործում են առանց խնդիրների: Կարևորելով էներգետիկ անվտանգությունը բոլոր երկրների համար՝ Դավութօղլուն ընդգծել է, որ հարցը պետք է դիտարկել իբրև համագործակցության միջոց, այլ ոչ թե առճակատման կամ դիմակայության: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Անկարան զբաղված է իր էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացիայով և փոխադրումների ուղիների մշակմամբ: Այդ քաղաքականությունը կապված չէ միայն ՈՒկրաինայի ճգնաժամի հետ և շատ ավելի վաղ էր սկսվել: Ռուսաստանի ու Ճապոնիայի հետ համատեղ կառուցվող ատոմակայանները Թուրքիայում էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրներ են: Այդ նպատակին են ծառայում և Ադրբեջանից բնական գազի գնումները TANAP ծրագրի շրջանակներում:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ