Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է կատարվում սիրիական Քեսաբում

Ի՞նչ է կատարվում սիրիական Քեսաբում
20.04.2014 | 12:26

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում է հայերի «Փրկենք Քեսաբը» համաշխարհային ակցիան` ի պատասխան Թուրքիայի և Արևմուտքի երկրների կողմից ֆաշիզմի հերթական դրսևորումների, որոնք շարունակում են պաշտպանել, այսպես կոչված, «սիրիական ընդդիմությանը»։ Իրականում օտարերկրյա վարձկանների ավազակախմբերին, որոնք, շուտով երեք տարի կլինի, ծվատում են Սիրիայի ժողովուրդներին։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հնչում են հայտնի գիտնականների, քաղաքագետների, տարածաշրջանի գծով փորձագետների ու պարզապես հասարակական գործիչների կարծիքներն այն մասին, որ զինված հարձակումը Սիրիայի հյուսիսում գտնվող կիլիկյան հայկական Քեսաբ քաղաքավանի վրա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայերին իրենց իսկ հայկական հողում ցեղասպանության ենթարկելու Թուրքիայի քաղաքականության շարունակություն և Արևմուտքի կատաղի չարության դրսևորում` կապված այն բանի հետ, որ ի դերև են լինում նրա (Արևմուտքի) պլանները Սիրիայի առնչությամբ։ Մերկախոս չեմ լինի. ով չի հավատում իմ խոսքերին, թող ծանոթանա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ և ժամանակին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի փորձագետ Ռուբեն Սաֆրաստյանի տեսակետին։
Սակայն մեր երկիրը ևս այդ նույն շաբաթներին բախվում է քաղաքական որոշ շրջանակների ակտիվության աննախադեպ «վերելքին», որոնք հարձակումներ են գործում Ռուսաստանի հասցեին, մեղադրելով ռուսներին մեկ այս, մեկ այն մեղքի մեջ։ Այս մարդիկ կարծես տեղյակ չեն, որ Հայաստանի իշխանությունների և մի շարք եվրակառույցների նախաձեռնությամբ քննության է առնվել Քեսաբի իրավիճակը և նույնիսկ բանաձև է ընդունվել։ Օրինակ, նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Եվ նույնիսկ ԱՄՆ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը ապրիլի 3-ի բրիֆինգում հարկադրված էր խոստովանելու, որ Քեսաբի մեր եղբայրներն ու քույրերը դարձել են Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպություններից մեկի` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» թիրախը։ Մեր խորհրդարանում ևս ապրիլի 4-ին Քեսաբի հարցով փակ քննարկում եղավ։ Բայց` ո՜չ։ Հայկական ազգանուններով ու անձնագրերով վերոհիշյալ անձինք այս ամենն ասես չեն նկատում, նրանք միայն մեկ սևեռուն գաղափար ունեն։
Եվ այդ խոսակցություններին տոն տվողը ոչ այլ ոք, եթե ոչ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն է` Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավարը։ Սակայն հազիվ թե պարոն Շահնազարյանի երբեմնի «ծառայությունները» նրան իրավունք են վերապահում մտքեր տարածելու, հատկապես Քեսաբի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, ընդ որում` այնպիսի տոնով, որ քեսաբահայերի ողբերգության համար կարելի է մեղադրել ում ասես, միայն ոչ իսկական մեղավորներին։ Բայց չէ՞ որ իսկական մեղավորներն իրենք չեն էլ թաքնվում. խոսքը ԱՄՆ-ի և, իհարկե, Թուրքիայի մասին է։
Այդուամենայնիվ, թեև այդ մասին քիչ չի գրվել ու խոսվել, անհրաժեշտություն կա պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Քեսաբում։ Եվ ինչու են տարբեր կողմերը, այդ թվում` գերտերությունները, իրավիճակի գնահատման նրբերանգներում տարբերվում իրարից։ Որը, ի դեպ, հենց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԻՊ-երի միջազգային ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին «Human Rights Watch» և «Freedom House» իրավապաշտպան կազմակերպություններին հասցեագրված (մարտի 31-ին) իր դիմումներում բնութագրել է որպես «ցեղասպանության տարրեր պարունակող», որոնք նախատեսված են ցեղասպանության վերաբերյալ 1948 թ. կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ։ Հիշեցնեմ. նույն Ռուսաստանը, որին մինչ օրս «կտցահարում են» մեր տնաբույծ ամերիկամետներն ու թուրքամետները, իր ԱԳՆ մարտի 28-ի հայտարարությամբ դատապարտել է Թուրքիայի հարձակումը սիրիահայերի վրա։ Իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարտի 29-ի հայտարարությունը սոսկ խոր մտահոգություն է հայտնել այդ առթիվ, բայց չի դատապարտել նրանց, ովքեր մասնակցել են Քեսաբի դեմ կատարված հանցագործությանը։ Չինաստանի ԱԳՆ-ն ապրիլի 8-ին դատապարտել է Քեսաբի վրա կատարված հարձակումը։ Նույնիսկ անողնաշար Եվրամիությունն է դատապարտել (եթե հավատալու լինենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Քրիստեային) Քեսաբի վրա հարձակումը, իսկ ահա ԱՄՆ-ը... միայն «խորապես մտահոգվել է»։ Փոխարենը Վաշինգտոնը չի մոռացել որոշում ընդունել «Սիրիայի ընդդիմությանը» իր օգնությունն ավելի մեծացնելու մասին։ Միգուցե ԱՄՆ-ի իշխանությունները, վերջապես, քաղաքացիական արիությո՞ւն կդրսևորեն և աշխարհին կխոստովանե՞ն, որ հենց Ամերիկան է ֆինանսավորում նրանց, ում մերթ ահաբեկիչ է անվանում, մերթ «սիրիական ընդդիմություն»։ Եվ կխոստովանի, որ հենց ԱՄՆ-ն է վճարել Թուրքիային ու վարձկանների ավազակախմբերին` սիրիական ընդդիմությանը օգնելու» համար, ինչը դրսևորվել է կիլիկյան հայերի Քեսաբ բնակավայրի վրա հարձակման ձևով։
Ռուսաստանը Քեսաբի հարցը մտցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ։ ԱՄՆ-ը շրջափակեց այդ գործընթացը։ Ինչո՞ւ։ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները մարտի 24-ին կոչ արեցին ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել Քեսաբ. ՄԱԿ-ը լռեց։ Չլինի՞ նույն ԱՄՆ-ի ճնշմամբ։ Ինչպե՞ս կարող են ամերիկացիները թույլ տալ, որ ամբողջ աշխարհը պաշտպանի սիրիահայերին, եթե Վաշինգտոնը, ինչպես մարտի 28-ին նշել է հենց ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը, պատրաստ է կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով գաղտնի օգնություն ցուցաբերելու սիրիական ապստամբներին` տարածաշրջանային դաշնակիցների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի հետ քննարկվող պլանի շրջանակներում։ Արդեն դժվար է թաքցնել փաստերը։ Իսկ դրանք հետևյալն են. փողը, զենքը, անհրաժեշտ մյուս նյութերը և այլն տալիս է ԱՄՆ-ը։ Ինչպես և մի շարք եվրոպական պետություններ։ Մնացածը ավազակախմբերին տրամադրում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան։ Իսրայելի դերը տարօրինակ է. ասես ուղղակիորեն չի մասնակցում Սիրիայի պատերազմի բորբոքմանն ու հովանավորմանը։ Բայց առնվազն բուժում և վերականգնում է զինյալներին իր հոսպիտալներում։ Թուրքիայի դերը, հատկապես Քեսաբի կապակցությամբ, էլ ավելի ստոր ու անմարդկային է։ Նախ` իր տարածքը, ինչպես նաև օկուպացված Հյուսիսային Կիպրոսի տարածքը տրամադրում է գրոհայինների ու վարձկանների վարժեցման և ուսուցման համար։ Եվ երկրորդ` իր տարածքից միջանցք է բացում Սիրիայի վրա հարձակման համար։ Սակայն Քեսաբի պարագայում թուրքերը ստորությամբ գերազանցեցին իրենց։ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին մարտի 27-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թուրքական բանակն աջակցություն է ցուցաբերում Քեսաբում զինված խմբավորումների կողմից իրագործվող ահաբեկչական գործողություններին։ Դիվանագետն ասաց, որ Թուրքիայի զինված մասնակցությունն առաջին անգամ է արվում բացահայտ, ինչը վտանգավոր լարվածություն է առաջացնում և ՄԱԿ-ի անդամ պետության ինքնիշխանության խախտում է, ընդ որում` դա նաև մատնանշում է Իսրայելի, Թուրքիայի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի միջև դավադիր համաձայնության առկայությունը։ Ավելին, նա թուրքերին մեղադրել է հանցագործներին ծանր զրահատեխնիկա և այլ ծանր սպառազինություն տրամադրելու մեջ։ Եվ, ի դեպ, ի պատասխան Սիրիայի իշխանությունների մեղադրանքների, Անկարան լռում է։ Թուրքերը լռում են նաև ի պատասխան Ռուսաստանի, Չինաստանի, նույն ԵԽԽՎ-ի մեղադրանքների։ Այսինքն, թուրքերը, ըստ էության, խոստովանում են, որ իրենք մասնակից են Քեսաբի հայերի դեմ ուղղված գործողություններին, որոնք, մեկ անգամ ևս հիշեցնենք, Հայաստանի ՄԻՊ Կ. Անդրեասյանի խոսքերով ասած, «ցեղասպանության տարրեր» են պարունակում։ Բայց եթե թուրքերը լռում են ի պատասխան մեղադրանքների, ապա դրանով իսկ Անկարան, փաստորեն, ընդունում է բոլոր այն երկրների մեղքը, որոնք մասնակցել և մասնակցում են, այսպես կոչված, «սիրիական ընդդիմությանը» ցուցաբերվող աջակցությանը։ ՈՒրեմն և ԱՄՆ-ի մեղքը` Իսրայելի ու Եվրոպայի հետ։ Եվ այստեղ արդեն նույնիսկ կարևոր էլ չէ, թե ում են ամենագազանային կերպով գնդակահարում «ընդդիմադիրները» արդեն ամբողջ աշխարհում պտտված տեսահոլովակում (ով դեռ չի տեսել, կարող է դիտել հետևյալ հղումով. http://russia-armenia.info/node/6038) և կոնկրետ որտեղ։ Նախ, կադրերից իրոք դժվար է որոշել տեղը։ Քեսա՞բն է։ Հալե՞պը։ Այդ քաղաքների արվարձաննե՞րը։ Չգիտեմ։ Եվ հազիվ թե որևէ մեկը, բացի հենց սիրիահայերից, առհասարակ Սիրիայի քաղաքացիներից, կարողանա հստակ ասել, թե որտեղ է դա կատարվում։ Ես, ինչպես և ուրիշները, հազիվ թե հիմք ունենանք կասկածի ենթարկելու Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հայտարարությունները, որոնցով նա ապրիլի 2-ին հերքեց քեսաբահայերի զանգվածային սպանությունների լուրերը։ «Մենք զոհեր չունենք»,- կարծես ընդգծել է նա Լաթաքիայից «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում։ Հայ փորձագետներից ոմանք Վ. Չափարյանի հայտարարությունների հիման վրա շտապել են նույնիսկ միարժեքորեն պնդել. տեսակադրերում ոչ միայն հայեր չեն, այլև ուղղակի «սիրիական զինծառայողներ են», և կադրերը, իբր, արվել են «Հալեպի մատույցներում»։ Փորձագետի անունը տվյալ դեպքում նշանակություն չունի և ոչ մի դեր չի խաղում։ Նա պարզապես մի «պտուտակ» է ընդհանուր մեխանիզմում, որն այժմ ուժգնորեն խաղարկվում է Երևանում ամերիկամետների ու թուրքամետների կողմից համապատասխանաբար։ Պարզվում է, մեխանիզմի էությունը հետևյալն է. «Ռուսաստանը «սիրիական» և «հայկական» քարտերը խաղարկում է, նպատակ ունենալով շեղել Արևմուտքի ուշադրությունը ՈՒկրաինայից»։ Հենց այդ մեխանիզմի ալիքի վրա էլ մեր երկրի մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ հիմա «պահանջում են», որ իշխանությունները արգելեն Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այսինքն, մեր այդ համաքաղաքացիներին, պարզվում է, Քեսաբի ու Սիրիայի հայության ճակատագիրը չի հետաքրքրում. նրանց առաջադրանք են տվել ամեն կերպ պարզերես ներկայացնելու Կիևի ֆաշիստական խունտան և առաջն առնելու այն ամենի ու բոլոր նրանց, ովքեր տեսնում են, թե, իրոք, ինչ է տեղի ունենում ՈՒկրաինայում։ Հարց է առաջանում. իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ սիրիահայերը։ Եվ ի՞նչ կապ ունի Ռուսաստանը, միգուցե մեր ամերիկամետներն ու թուրքամետները միանգամից ինչ-որ բան պահանջեն «արգելել» նաև ԵԽԽՎ-ի՞, Չինաստանի՞ առումով։
Երկրորդ, տարբեր «խելոքների», որոնք սովորել են պահանջներ մշակել ամերիկացիների ու, երևի, որոշ ամերիկահայերի «խնդրանքով», խորհուրդ կտայի նախ համոզվել, որ, ասենք, սիրիահայերի շարքերում չկան «մորուքավորներ»։ Եվ սիրիական բանակի զինծառայողները մարտի չեն գնում և, համապատասխանաբար, պարզապես չեն կարող գերված լինել այն հագուստով, որով մենք տեսակադրերում տեսնում ենք թուրքերի ու նրանց վարձկանների գազանությունների զոհերին։ Միանգամայն ակնհայտ է, որ գնդակոծում են աշխարհազորայիններին։ Իսկ աշխարհազոր այսօր ունեն Սիրիայի բոլոր համայնքները` հայերը, հույները, ասորիները, քրդերը, դրուզները, պաղեստինցիները, շիականները, ալավիները, սուննիականները։ Բոլորը։ ՈՒ եթե գազանային սպանությունները նկարահանվել են իրոք Քեսաբում, ապա կարող ենք չկասկածել, որ զոհվածների մեջ գոնե մեկ հայ եղած կլինի։ Եվ վերջապես, երրորդ. հազիվ թե զոհերի վերաբերյալ Վ. Չափարյանի հերքումները, ինչպես երևանցի սուտ-փորձագետների («պատվերով» կամ «հոնորարով» ստող մարդիկ չեն կարող փորձագետներ լինել) կասկածները նկարահանումների վայրի մասին, կարողանան մեզնից` հայերիցս, մնացած աշխարհից թաքցնել ճշմարտությունը։ Իսկ այն մեկն է. Թուրքիան է կազմակերպել հարձակումը Քեսաբի վրա։ Իրադրությունը և քաղաքի հայերի վիճակը պարունակում են ցեղասպանության մասին 1948 թ. կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ ցեղասպանության բնութագրման եթե ոչ բոլոր հայտանիշները, ապա գոնե դրանց մեծ մասը։ Ի դեպ, Քեսաբի քաղաքագլուխ Վ. Չափարյանն էլ է դա ընդունում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ նույն հեռախոսազրույցում հաղորդել է, որ Քեսաբում տները թալանվել են, և ավարը մեքենաներով տեղափոխվում է Թուրքիա։ Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի կառավարության մատը խա՞ռն է Քեսաբում տեղի ունեցածին, քաղաքապետը հաստատական պատասխան է տվել. «Սահմանը բաց էր։ Ինչո՞ւ էին նրանք բացել սահմանը»։ Բացի այդ, մերձավորարևելյան բոլոր աղբյուրները հաստատում են, որ հարձակված զինյալները ավելի քան 20 հայերի Թուրքիա են տարել։
Հարցը Թուրքիան չէ. թուրքը մնում է թուրք, նորմալ հայերը գիտեն դա և հիշում են։ Եվ ոչ էլ «սիրիական ընդդիմությունն» ու վարձկանները. դե ինչ կարող ես սպասել Անկարայի «շներից»։ Եվ ոչ էլ Ռուսաստանը, Չինաստանը կամ ԱՄՆ-ը` Եվրոպայով։ Նրանց միջև աշխարհաքաղաքական խոշոր տուրուդմփոց է տեղի ունենում, և հայերի կամ թե սիրիացիների հավեսը չունեն։ Հայերն ու Սիրիան ի՞նչ։ Նրանք նույնիսկ ամեն տեսակի «ուկրաինների» հավեսը չունեն` խաղադրույքները շա՜տ մեծ են։ Բայց հարցը Հայաստանի այն քաղաքացիներն են և այն հայերն առհասարակ, որոնք համաձայնում են, որ ԱՄՆ-ը, փողով կամ որևէ այլ «հոնորարով», իրենց «օգտագործի»։ Որովհետև Քեսաբի վրա հարձակումն իսկ արդեն ցեղասպանություն է։ Հայերի տների, ունեցվածքի թալանն էլ ցեղասպանություն է։ Թեկուզ 20-22 հայերի, ոչ միլիոնների առևանգումը և իբրև պատանդ Թուրքիա քշելը ևս ցեղասպանություն է։ Քեսաբում հրաձգություններից, առանց գնդակահարության, թեկուզ մեկ հայի մահը արդեն ցեղասպանություն է, քանի որ քաղաքը գնդակոծվել է հենց ազգային-կրոնական հայտանիշից ելնելով։ Եվ այն, որ այդ հարձակման կազմակերպմանը, ընդհանրացված ձևով, պետական բարձրագույն մակարդակով մասնակցել է նույնիսկ մի քանի պետություն, իսկ Թուրքիան, հաստատ, նույնպես թե՛ մեզ, թե՛ աշխարհին ասում է, որ տեղի է ունենում ցեղասպանություն։ Կիլիկյան հայերի ցեղասպանություն։ ՈՒրեմն մի՞թե ամերիկամետությամբ ու թուրքամետությամբ տառապող մեր որոշ համաքաղաքացիների և առհասարակ հայերի անպայման ևս մեկուկես միլիոն հայ զոհ է պետք ցեղասպանություն անվանելու համար։ Ի դեպ, երբ Կոսովոյում և Մետոխիայում ամերիկացիներին ալբանների «չհերիքող դիակներ» էին պետք` այդ երկրամասը Հարավսլավիայից պոկելու համար, ապա ամերիկացիները անխղճորեն մի քանի հարյուր սերբերի... դիակներ «ավելացրին»։ Եվ «ձևակերպեցին» ալբանների` բնության մեջ գոյություն չունեցող ցեղասպանություն։ Մեր ամերիկամետներն ու թուրքամետները կամ հիմա պետք է գտնեն, թե իրենց խիղճը որտեղ է քնել, կամ էլ ընդունեն, որ իրենք անհուսալի հիվանդ են, և իրենց հիվանդությունն էլ ռուսատյացություն անունն է կրում։ Եվ այն իրենց արյան մեջ է` գենային մակարդակով։ Տիկնայք և պարոնայք, հնարավոր է, որ դուք փողով կամ նույնիսկ առանց դրա եք ատում Ռուսաստանն ու ռուսներին։ Բայց ի՞նչ կապ ունի այստեղ Կիլիկիայի հայերի ցեղասպանության թեման և Քեսաբի հայերի, ինչպես նաև Թուրքիայի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ ձեր դավաճանական վերաբերմունքը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ