Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ներում չկա՛ նրան, ով փորձեց կյանքի պատմական մատյանից ջնջել մեր Ցեղի անունը

Ներում չկա՛ նրան, ով փորձեց կյանքի պատմական մատյանից ջնջել մեր Ցեղի անունը
18.04.2014 | 12:56

1915 թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ 24-ին) Կ. Պոլսի հայ համայնքի մտավոր ընտրանու զանգվածային տեղահանությամբ ու նահատակմամբ ավարտին հասցվեց պետական զարհուրելի վարչակազմի ողջ զորությամբ կյանքի կոչված հայաջինջ այն ծրագիրը, որի արդյունքում Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկներից, և հայոց հազարամյակների քաղաքակրթության ավերակների վրա մահաբեր ստվեր ձգեց «Արևելքի մարդակերպ բորենու» արնածոր կիսալուսինը:
Ապրիլի 24. այս օրը կրկի՛ն ոգեկոչվելու են ցեղասպանության զոհերն ու կրկի՛ն շեշտվելու են հայի անմեղ մարտիրոսության, եղեռնի ճանաչման, թուրքի ինքնադատապարտման և զղջումի, որից հետո միայն՝ անկեղծ երկխոսության հնարավորության և տասնամյակների ընթացքում ծամծմված շատ այլ գաղափարներ: Կրկին ու կրկին կհուզե՛նք աշխարհը՝ ստեղծագործ հային բաժին հասած դաժան ճակատագրի և մեր իսկ հայրենիքում թուրքի անմարդկայնության մասին պատմություններով: Եվ կրկի՛ն կանտեսվի այն խորքայինն ու էականը, որ ընկած է ցեղասպանության հիմքում և որի մասին խոսեցին դեռևս եղեռնը վերապրած սերնդի ներկայացուցիչները:
Ո՞րն էր պատճառը սեփական Հայրենիքում մորթված մեր ժողովրդի անօրինակ ողբերգության, հոգեբանական ի՞նչ հիմք ուներ այս նախճիրը և ի՞նչ աղետալի հետքեր թողեց ու դեռ կթողնի հայի հավաքական գիտակցության մեջ: Արդյո՞ք մեր Ցեղի գոյությունը դեռևս վտանգված է այդ իրողությամբ, թե՞ կարող ենք հանգիստ լինել՝ թուրքից պահանջելով զղջում և, տարագրվածների սերունդներին տեղ՝ նախնյաց հողերի վրա:
Այսօր առավել անհրաժեշտ է մտորել այն հարցերի շուրջ, թե ինչի՞ց սկսվեց թշնամանքը, ո՞րն է պատճառն այն հանգամանքի, որ երկարուձիգ հարյուրամյակներ հայն ու թուրքն այդպես էլ չկարողացան վերածվել համերաշխ դրկիցների, որո՞նք էին եղեռնը պայմանավորող բուն պատճառները, ի՞նչ հետևանքներ թողեցին հայոց ջարդերը մեր հավաքական հոգեբանության վրա, արդյո՞ք անցել է վտանգը, արդյո՞ք ապագայում հնարավոր է հայի և թուրքի համերաշխություն, և վերջապես, որտե՞ղ է թաքնված Հայկական բարձրավանդակի՝ հավիտենական մեր Հայրենիքի ճակատագիրը ի նպաստ մեր ազգի լուծելու հոգեբանական բանալին:
Սկսել է պետք, թերևս, բազմիցս հիշեցված, բայց համառորեն անտեսվող այն փաստից, որ հայի և թուրքի ատելությունն ի սկզբանե է և ունի կենսաբանակա՛ն խորք:
Ահա առաջին հայացքից անիմաստ թվացող նախճիրների բուն պատճառը՝ Հայկական բարձրավանդակի հայաթափում, նրա ժողովրդագրական կերպարի վերափոխում, ինչն այնքան անհրաժեշտ էր թուրքի ոտքն այստեղ պնդացնելու համար: Սակայն հետևանքների շուրջ մենք այդպես էլ չսովորեցինք լրջորեն մտորել: Իսկ իրականությունն այն էր, որ «Հայկական հարց»-ը ծառայեցվեց սոսկ Թուրքիայի հետ եվրոպական տերությունների քաղաքական սակարկություններին:
Հայաստանում և Սփյուռքում ապրիլի 24-ն ընկալվել և ընկալվում է իբրև սգո օր: Օր, որ խորհրդանշում է մեր ցեղի կրած ահավոր տառապանքն ու անլուր զրկանքները, օր, երբ հպարտությամբ և առանց ամոթի կարող ենք պատմել օտարին և ինքներս մեզ, թե ինչպե՜ս էինք բռնաբարվում, մորթվում և անարգվում, թե ինչպե՜ս էինք գլխահակ քայլում դեպի կառափնարան, թե ինչպես սեփական ձեռքով մեր Հայրենիքը մատուցեցինք քոչվոր թշնամուն:
Եղեռնը խորհրդանշող այս օրը, սակայն, ցավի և տառապանքի ահավոր զգացումից բացի, թող սթափեցման ազդակ դառնա մեզ համար:
Հայկական բարձրավանդակում երկու հակոտնյա տեսակների համար փոքր էր մեր Հայրենիքը, և թուրքն իսկույն հասկացավ դա: Մինչ հայը դարեր շարունակ փորձեց ինքն իրեն խաբելով թուրքի մեջ մարդ և անվտանգ դրկից որոնել, թուրքն իր ոտքը պնդացրեց: Պնդացրեց՝ հայի տեսակը ջնջելու միջոցով…
Երիտթուրքերը չէ՛, որ սկիզբ դրեցին հայաջինջ քաղաքականությանը, և ոչ էլ կարմիր սուլթանն էր ռահվիրան հայկական ջարդերի: Սրանք լոկ շարունակողնե՛րն էին պետական ծրագրի: Սրանք սոսկ կրողնե՛րն էին անասնական այն բնազդների, որ Արևելքի բորենին տափաստաններից բերեց իր հետ, ա՛յն բնազդների, որոնց շղթայազերծման արդյունքում արյամբ ու պղծումով էր ուղեկցվում թուրքական կառավարության իրականացրած ցանկացած միջոցառում:
Սակայն այս օրը մեզ համար նաև Վրեժի և Հայրենատիրությա՛ն օր է: Դա նշանակում է, որ ժամանակն է մեկընդմիշտ վե՛րջ տալու գարշանք առաջացնող աղերսներին, դա նշանակում է վերջապես ընդունե՛լ անշիրիմ նահատակների անհանգիստ հոգիների առկայությունը մեզանում:
Համոզվա՛ծ լինենք, արգելքների և դժվարությունների բոլոր լուծումները մեր հավաքական հոգեբանության մեջ են: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իր հոգու, կամքի զորացնողն ու սեփական օջախից այլասերումներին դիմակայող ամրոցի կերտողը:
Երբե՛ք չթուլացնենք մեր գենը օտար հովերով: Թող մեզ համար իբրև անձնական, մահացու վիրավորանք հնչեն թուրքին ներելու, նրա հետ հաշտվելու բոլոր կարգի քարոզները՝ ի՛նչ տեսքով էլ որ դրանք ներկայացվեն:
Ներում չկա՛ նրան, ով փորձեց կյանքի պատմական մատյանից ջնջել մեր Ցեղի անունը, ներում չկա բոլո՛ր նրանց, ովքեր փակել են հայրենի Դրախտի դռները մեր առջև: Մենք պարտավորված ենք չմեղանչելո՛ւ Ոգու զարգացման օրենքի դեմ, այն Ոգու, որ մեզ հայտնվում է տիգրանների, արտաշեսների, արշակների, դավիթբեկերի ու նժդեհների՛ տեսքով: Այն Ոգո՛ւ, որը մեզ տվել է Մաշտոց, Խորենացի, Նարեկացի...
Գերազանցե՞նք նրանց՝ Հայկյան Ոգու այդ մարմնացումներին: Գերազանցե՛նք անխառն ու հավիտենարժեք մշակութաստեղծ մեր կորովով, գերազանցե՛նք այն սիրով, որով մեր Ցեղի պատմությունն են նրանք դրոշմել հազարամյակների ճակատին, գերազանցե՛նք այն ատելությամբ, որ վարել է նրանց բազուկը՝ թշնամուն դիտապաստ անելու պահին: Գերազանցե՛նք. այդ ժամանակ միայն, իրերի բնական կարգով մեզ կբացվեն մեր բնօրրանին կապող բոլո՛ր փակ դռները, կվերանան արհեստական բոլո՛ր սահմանները, և մեր զավակների հաղթական բազուկները հայոց աստվածային դրո՛շը կբարձրացնեն մեր նախնյաց օրրանում: Իսկ մինչ այդ՝ գերազանցե՛նք։


Գևորգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ