«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.04.2014 | 00:44

Արդարև, սրանք, այս բոլորը նրա մասին պատմություններ չե՞ն հորինի, նրան կմտցնեն երգերի մեջ և կասեն. «Վա՜յ նրան, ով յուրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները, որովհետև հանկարծ կելնեն նրան ուտողները, կզարթնեն նրա դավաճանները, և դու ավար կդառնաս նրանց համար։ Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կկողոպտի մարդկանց արյան, երկրի, քաղաքի և նրա բոլոր բնակիչների ամբարշտության համար։


Ամբակում 2. 6-8

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ