Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն»

«Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն»
22.04.2014 | 12:03

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը armenews կայքում հրապարակել է հաղորդագրությունը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, որը «Հանրապետության նախագահի միջոցով հարգանք կմատուցի Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի հիշատակին»: «Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը», - ասված է հաղորդագրությունում:
«Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը իր հանձնառությունների հանդեպ», - հաղորդագրությունում ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդի խոստումը Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին իր ներկայությունը բերելու մասին: Նախագահ ընտրվելուց հետո Օլանդը առաջին անգամ է ներկա լինելու ապրիլքսանչորսյան պաշտոնական արարողությանը:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ