Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՅԴ-ն պայքարում է համակարգային փոփոխությունների համար

ՀՅԴ-ն պայքարում է համակարգային փոփոխությունների համար
22.04.2014 | 16:17

ԱԺ դաշնակցական պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովում տասնմեկ անդամներից ութը վերընտրվել են: Այնուհետև Աղվան Վարդանյանն ընթերցեց Գերագույն մարմնի ժողովի հայտարարությունը, որը վերաբերում էր իշխանությունների անհեռատես քաղաքականությանը, երկրում քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների համախմբմանը, նոր ստեղծված քաղաքական իրավիճակին, ամբողջական իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտությանը: Գերագույն ժողովին մասնակցել է 62 պատգամավոր: Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը, ըստ Աղվան Վարդանյանի, չեն ընտրվել ՀՅԴ ԳՄ անդամ իրենց ցանկությամբ, եղել է իրենց անձնական որոշումը: Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց այլ ենթատեքստ չփնտրել:

ՀՅԴ-ն որոշել է մաս չկազմել կոալիցիոն կառավարությանը: Դաշնակցությունն, ըստ Արմեն Ռուստամյանի, առաջարկել է յոթ կետեր, որոնց իրականացման համար պետք է սահմանվեր ժամանակացույց: Սակայն, քանի որ գործող իշխանությունը հստակ վերաբերմունք չի արտահայտել ՀՅԴ-ի առաջարկների նկատմամբ, նրանք հրաժարվել են մաս կազմել կոալիցիոն կառավարությանը: Արմեն Ռուստամյանն ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք կարող են երկիրը դուրս բերել ճգնաժամից: Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է լինեն երաշխիքներ, որպեսզի ռեժիմի փոփոխությունից հետո ժողովուրդը կարողանա մնալ բավարարված: Նա ակնկալում է, որ իշխանության մեջ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են աջակցել իշխանափոխությանը:
Արմեն Ռուստամյանը, ներկայացնելով իրենց փոփոխությունների ծրագիրը, նշեց, որ չպետք է լինի այնպես, որ ընտրություններից հետո հաղթողը ստանա ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Ըստ նրա՝ ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետերը նպատակ ունեն հավասարակշռելու քաղաքական համակարգը:
Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ կիսանախագահական համակարգը չի լուծում մեր քաղաքական համակարգի խնդիրները: Ըստ նրա՝ պետք է անցնել կառավարման խորհրդարանական մոդելի:
Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ պետք է պայքարել միահեծանության դեմ, որպեսզի ընդդիմությունը դուրս չմղվի քաղաքական համակարգից:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ