Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանին ՈՒկրաինան պետք է աշխարհագրությամբ

Ռուսաստանին ՈՒկրաինան պետք է աշխարհագրությամբ
23.04.2014 | 11:03

2013-ի նոյեմբերին ՈՒկրաինան հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և ակտիվ երկխոսություն սկսեց Ռուսաստանի հետ: Իրադարձությունների հետագա զարգացումը հարուցեց լրջագույն միջազգային ճգնաժամ և վերաճեց Ղրիմի միացմանը Ռուսաստանին: Այնուամենայնիվ, ինչպես գրում է Ռոբեր Կապլանը «Աշխարհագրության ռևանշը» գրքում, կատարվածը բացատրվում է աշխարհագրական տրամաբանությամբ:
Վլադիմիր Պուտինը չհրաժարվեց ռուսական աշխարհագրության եվրոպական հարթությունից, լիովին հակառակը: Նրա միջամտությունը ՈՒկրաինայում մասն է ավելի ընդգրկուն ջանքերի՝ միավորելու արևմտյան միջավայրը, որը Ռուսաստանին թույլ կտա կարևոր դեր խաղալ Եվրոպայում և միաժամանակ կազատի ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունից: ՈՒկրաինան ռազմավարական պետություն է, որի նկատմամբ վերահսկողությունը առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար՝ աշխարհագրական տեսանկյունից: Երկրի հարավում Սև ծովն է, արևմուտքում գտնվում են ԽՍՀՄ-ի նախկին սատելիտները: Այդ պատճառով անկախ ՈՒկրաինան լուրջ խոչընդոտ է դեպի Արևմուտք Ռուսաստանի ճանապարհին: Այսօր ՈՒկրաինայում լարվածություն է տիրում արևմտյան մասի, որտեղ կաթոլիկներն ու ուղղափառները հանդես են գալիս հանուն ազգայնականության, և արևելյան տարածաշրջանների միջև, որոնց բնակչությունը Ռուս ուղղափառ եկեղեցու կազմում է և ցանկանում է ամրապնդել կապերը Մոսկվայի հետ:
Ներկա երկվությունը լավ ներկայացնում է երկրի երկիմաստ վիճակը, որ սահմանային դիրք ունի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի միջև: Զբիգնև Բժեզինսկու կարծիքով՝ առանց ՈՒկրաինայի Ռուսաստանը կմնա «հիմնականում ասիական կայսրություն», որտեղ միայն թափ կհավաքեն կովկասյան ու միջինասիական պետությունների միջև կոնֆլիկտները: Այնուամենայնիվ, անեքսիայով (պաշտոնական կամ փաստական) ՈՒկրաինայից Ռուսաստանը կստանա 46 միլիոն մարդ՝ առանց այդ էլ խիտ բնակեցված արևմտյան մասում, որ թույլ կտա դառնալ ծանրակշիռ ֆիգուր Եվրոպայում, հեռանկարում ունենալով նույնիսկ ինտեգրումը Եվրոպայի հետ: Այդ դեպքում, գտնում է Զբիգնև Բժեզինսկին, աշխարհագրական առանցք կդառնա Լեհաստանը, որ կորոշարկի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ապագան, նաև՝ Եվրամիության: Դեռ նապոլեոնյան պատերազմներից սկսած՝ պայքարը Ռուսաստանի ու Եվրոպայի միջև (մասնավորապես Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ) հիմա շարունակվում է, որ կախյալ վիճակում է դնում Լեհաստանի ու Ռումինիայի ճակատագիրը: Կոմունիզմը փլուզվեց, բայց եվրոպացիներին, միևնույնն է, պետք է ռուսական բնական գազը, որի կեսը անցնում է ՈՒկրաինայի միջով:
Ավստրալիական հատուկ ծառայությունների աշխատակից Պոլ Դիբը գտնում է, որ վերածնվող Ռուսաստանը միանգամայն կարող է օգտագործել «ապակայունացնող ռազմավարություններ ռազմավարական տարածքի վերականգնման համար»: Ինչպես ցույց տվեց Վրաստան ներխուժումը 2008 թ., Պուտինյան Ռուսաստանը առանձնապես կառչած չէ ստատուս քվոյից: Հայտնվելով Ռուսաստանի ուժեղ ճնշման տակ, ՈՒկրաինան համաձայնեց երկարաձգել Սևծովյան նավատորմի բազայի վարձակալումը՝ ռուսական գազի գնի իջեցման պայմանով: Բացի այդ՝ Կրեմլն արդեն առաջին տարին չէ, որ փորձում է վերահսկողության տակ վերցնել ուկրաինական գազատրանսպորտային ցանցը, իսկ ուկրաինական արտաքին առևտրի նշանակալից մասը կապված է Ռուսաստանի հետ: Համենայն դեպս՝ Ռուսաստանին չես անվանի գազամատակարարման եվրասիական ցանցի մոնոպոլիստ: Որոշ խողովակաշարեր ապահովում են միջինասիական աշխաջրածինների փոխադրումը Չինաստան, մյուսները փոխադրում են ադրբեջանական նավթը Կասպիցից Սև ծով՝ Վրաստանով, իսկ հետո՝ դեպի Միջերկրական ծով՝ Թուրքիայով: Այլ խոսքով՝ նրանք շրջանցում են Ռուսաստանը: Գոյություն ունի գազատարի նախագիծ Կասպից ծովից Կենտրոնական Եվրոպա՝ Հարավային Կովկասով, Թուրքիայով ու Բալկաններով: Զուգահեռ Ռուսաստանը դիտարկում է ստորջրյա գազամուղների անցկացման նախագիծը Սև ծովի հատակով, որոնք դուրս կգան Թուրքիայի հարավ ու Բուլղարիայի արևմուտք: Կասպից ծովի արևելյան ափին գտնվող Թուրքմենստանը իր բնական գազն արտահանում է Ռուսաստանով: Այնպես որ, նույնիսկ մատակարարների դիվերսիֆիկացիայի դեպքում Եվրոպայի էներգամատակարարումը (առաջին հերթին Արևելյան Եվրոպայի ու Բալկանների) կախված է Ռուսատանից: Այդ պատճառով հիմա, ինչպես և առաջ, Եվրոպայի ապագան սերտ կապված է արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Ռոբեր Դավիդ Կապլան
"Atlantico", Ֆրանսիա

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ