ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. «Ինչո՞ւ ես գիշերվա դեմ մսով կարտոֆիլ խժռում, ո՞նց ես քնելու»

Ալեքսանդր Լուկաշենկո. «Ինչո՞ւ ես գիշերվա դեմ մսով կարտոֆիլ խժռում, ո՞նց ես քնելու»
23.04.2014 | 11:01

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 22-ին իր ամենամյա ուղերձում հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել կարտոֆիլի ու մսի համադրումից: «Ինչո՞ւ ես գիշերվա դեմ մսով կարտոֆիլ խժռում: Ո՞նց ես քնելու: Մսի հետ մի կեր, սելյոդկայով կեր»: Նախագահը ասել է, որ սնվել պետք է միայն հայրենական արտադրության սնունդով՝ «ոչ մի դեպքում արտասահմանյանով», որը «մեր օրգանիզմի համար չէ»:
Նախագահը նշել է սխալ սննդի հետևանքները. «Ինչով պատահի թունավորում ենք մեզ, քաշներս ենք ավելացնում: Որ այդպես է՝ դուք էլ վճարեք ձեր առողջության համար»,- ասել է նա: Բելառուսում քննարկվում է պոլիկլինիկաները վճարովի դարձնելու հարցը: Առաջարկն արել է փոխվարչապետ Անատոլի Տոզիկը, պաշտպանել է բժիշկների ասոցիացիայի ղեկավար Դմիտրի Շևցովը՝ նշելով, որ դա քաղաքացիներին կստիպի ավելի պատասխանատու վերաբերվել առողջությանը: Լուկաշենկոն իր ուղերձում հայրենակիցներին առողջ ապրելակերպի կոչ է արել՝ բերելով չինացիների օրինակը. «Չինաստանը վերցրեք: Այգի գնացեք՝ առավոտից երեկո, հատկապես տարեց մարդիկ, թավալ են տալիս այդ այգիներում, ոտքերը ականջների հետևն են տանում… Բոլոր մարդիկ են ուզում գեղեցիկ լինել՝ ծակում են, կտրում են իրենց, կոպերն են ձգում, ունքերը, երկարացնում են, կարճացնում են: Իսկ մենք՝ խմում ենք, ամենաքիչը գարեջուր, հետո՝ հանձնվում ենք բազմոցին՝ ոտքներս ոտքներիս գցած»:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ