Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նախարարական պինգ պոնգ

Նախարարական պինգ պոնգ
23.04.2014 | 12:20

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է Ժնևի համաձայնությունների անհապաղ կատարումը: Քերրին հայտնել է Վաշինգտոնի անհանգստությունը ՈՒկրաինայի արևելքում լարվածության նվազման ուղղությամբ Ռուսաստանի կողմից բավարար քայլեր չձեռնարկելու համար և կոչ արել Մոսկվային՝ ձեռնպահ մնալ հրահրող հռետորաբանությունից։ ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին՝ ճնշում գործադրել ռուսամետ ուժերի վրա ՈՒկրաինայի արևելքում, նրանց զինաթափել ներման դիմաց։ Լավրովը հակադարձել է, որ հարկավոր է վերանայել ՈՒկրաինայի զինուժի օգտագործումը բնակչության դեմ, զինաթափել «Աջ հատվածի» զինյալներին, ազատ արձակել ու դադարեցնել հետապնդումը երկրի արևելքում բողոքի ակցիաներ անցկացնողների նկատմամբ։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ