Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռիչարդ Մորնինգսթար. «ԱՄՆ-ը ակտիվ է շարունակվող բանակցային գործընթացում»

Ռիչարդ Մորնինգսթար. «ԱՄՆ-ը ակտիվ է շարունակվող բանակցային գործընթացում»
23.04.2014 | 12:24

ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն՝ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Trend գործակալությունը փոխանցել է դեսպանի խոսքը. «Այդ հանդիպումը կարող է անցկացվել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով»: Դիվանագետը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը ակտիվ է շարունակվող բանակցային գործընթացում: «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլերի քննարկման համար Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պարբերաբար հանդիպումները շատ կարևոր են»,- ասել է Մորնինգսթարը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ