Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բնապահպանները կրկին համախմբվել են

Բնապահպանները կրկին համախմբվել են
23.04.2014 | 13:50

Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն էր, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի ներկայացում:

Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «ԳԷՀ» փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության արդյունավետությունը համապատասխան գործիքների և մասնակցության էլեկտրոնային հարթակի մշակման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման ճանապարհով:
Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:
Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը նշեց, որ Երկիր մոլորակի օրը կազմակերպվող նման միջոցառումները պետք է ավանդական դառնան՝ բնապահպանական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև տվյալ ոլորտում գրանցված բացթողումներն ու առաջընթացներն ընդգծելու համար:
Աիդա Իսկոյանը խոսեց ծրագրի նպատակների, իրականացման գործընթացում իրականացվող միջոցառումների ու ակնկալվող արդյունքների մասին: Այնուհետև կենտրոնի իրավաբան-փորձագետ Հեղինե Հախվերդյանը ներկայացրեց հասարակության մասնակցության վերաբերյալ օրենսդրության վերլուծության որոշ մանրամասներ ու ծրագրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքները:
Քննարկման մասնակիցներից ոմանք Երկիր մոլորակի օրվան նվիրված մի շարք զեկույցներ կարդացին, որոնք հիմնականում վերաբերում էին հողերի պահպանության, թափոնների հեռացման, հողերի պահպանության ոլորտում պետական վերահսկողության, ոլորտի միջազգային կարգավորման և այլ հիմնախնդիրների:
Քննարկման կազմակերպիչները վստահ են, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն համապատասխան հզորություններ ՀԿ-ների իրազեկված մասնակցության համար և կամրապնդվի կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտը:
Զեկույցներից հետո մասնակիցների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որի արդյունքում Էկոիրավունքի կենտրոնի ղեկավարը նշեց, որ ակնկալում է բոլոր շահագրգիռ կառույցների լայն արձագանքը՝ խնդիրը կարգավորելու և բավարար արդյունքներ գրանցելու համար:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ