Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մրցում են երիտասարդ ծանրորդները

Մրցում են երիտասարդ ծանրորդները
23.04.2014 | 16:46

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: 56 կգ քաշային կարգում երկամարտի 220 (95+125) կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել երևանցի Դավիթ Դավայանը: 62-ում անգերազանցելի է մնացել Գևորգ Բաղդասարյանը: Նրա ցուցանիշն է 255 կգ (110+145): 69-ում սուր մրցակցություն է ծավալվել գյումրեցիներ Վարդան Միլիտոսյանի ու Ժորժ Եղիկյանի միջև: Ի վերջո, երկուսն էլ ցույց են տվել նույն 285 կգ արդյունքը, սակայն, ի հաշիվ անձնական ավելի թեթև քաշի, պատվանդանի վերին հարթակին է կանգնել Եվրոպայի անցած տարվա չեմպիոնը: Այո, այո, այստեղ սխալ չկա: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է նախորդ տարվա մրցանակային եռյակը կազմած մարզիկներին, ինչի արդյունքում էլ Վարդանը հռչակվել է չեմպիոն: 77 կիլոգրամայինների մրցավեճում հաղթել է ևս մեկ գյումրեցի մարզիկ` Ռազմիկ Օլթեցյանը: Երկամարտի նրա արդյունքը 300 (135+165) կիլոգրամ է: Երկրորդն այստեղ Էմին Գևորգյանն էր՝ 293 (133+160) կգ արդյունքով: Նրան մեկ կիլոգրամով է զիջել երրորդ տեղը գրաված Նորայր Ավետիսյանը (131+161): Առաջնության ավարտին կանդրադառնանք թերթի հաջորդ համարում: Ավելացնենք միայն, որ առաջնության արդյունքներով ձևավորվելիք հավաքականը հունիսին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Դատելով մի շարք քաշային կարգերում տղաների ցույց տված արդյունքներից, մեր մասնակցությունը պետք է որ հաջողակ լինի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ