«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Էրդողանը և ցեղասպանությունը. Մի՛ սպանաներ

Էրդողանը և ցեղասպանությունը. Մի՛ սպանաներ
23.04.2014 | 20:14

Մոսկվայի սցենարային բյուրոյի գլխավոր պրոդյուսեր, գրող, հրապարակախոս ԷԴՈՒԱՐԴ ԲԱԳԻՐՈՎՆ իր Facebook-յան էջում գրում է. «Անցել է մեկ տարի այն օրից, ինչ մոսկվաբնակ ադրբեջանցիների անունից ցավակցեցի հայերին 1915-ին տեղի ունեցած ցեղասպանության կապակցությամբ։ Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներով իմ նկատմամբ սկսվեց իսկական հալածանք։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում ադրբեջանական փառքի ջահակրից, հանճարից, «մեր մոսկովյան խուլիգանից» վերածվեցի ոտ ու գլխով հայերին ծախված կատաղի թշնամու, դավաճանի։ Եվ այդ ամենը, իհարկե, փողի դիմաց. աշխարհում ոչ մի նորմալ ադրբեջանցի չի հավատա, թե նման քայլ կարելի է անել առանց վարձատրության։ Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի հղած սպառնալիքների ու կատաղի ատելության հեղեղի մասին չեմ էլ հիշատակում, դրանք շարունակվում են մինչ օրս։ Իսկ ահա նյութական առումով կորուստներս այս պահի դրությամբ կազմել են կես միլիոն դոլար։ Փաստեր ու անուններ չեմ հրապարակի։ Բայց նշեմ, որ Մոսկվայում, փա՜ռք Աստծո, հայերն ու ադրբեջանցիներն ապրում են հաշտ ու համերաշխ։ Իհարկե, կան որոշակի նրբերանգներ։

Բայց աշխարհում ամեն ինչ չէ, որ փողով է չափվում, և իմ դիրքորոշումը մի թիզ անգամ չի փոխվել։ Այսօր ես կրկին ցավակցում եմ հայ ժողովրդին մոսկվացի ադրբեջանցիների անունից։ Բազմամյա ատելությունն ու արյունահեղությունը հնարավոր է կանխել միայն այս ճանապարհով։ Հետևողականորեն։ Քայլ առ քայլ։ Ընդամենը մեկ տարի առաջ միայնակ էի այդ ճանապարհին։ Այսօր այդ ճշմարտությունն անգամ Էրդողանը հասկացավ։ Իսկ ընդամենը մեկ տարի առաջ նման բան պատկերացնելը նույնիսկ անհնար էր։ Ընկալենք ճշմարտությունը։ Բավական է սպանենք միմյանց»։

***
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որը թարգմանված է 9 լեզվով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն: Էրդողանը «20-րդ դարասկզբի իրադարձությունների պատճառով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն է հայտնել»: Նկատելով, որ աշխարհի բոլոր հայերի համար կարևոր նշանակություն ունի ապրիլի 24-ը, Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ այդ ժամանակաշրջանն Օսմանյան կայսրության տարածքում ապրած թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնավոր բնակիչների համար` անկախ կրոնից և էթնիկ ծագումից, ցավերով լի դժվարին շրջան է եղել:
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն են»,- փաստել է Էրդողանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ