«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայ մարդու մեջ հակառուսականությունը գենետիկ հենք չունի

Հայ մարդու մեջ հակառուսականությունը գենետիկ հենք չունի
25.04.2014 | 11:15

Խորհրդային երկրի կազմաքանդումից հետո մեր լեզվամտածողությունում առաջ եկան նորանոր բառեր, հապավումներ: Գովազդող շատ վահանակների, շինանյութի խանութների վրա գրում էին «եվրոսալիկներ», «եվրոշինանյութ», «եվրոռեմոնտ», և այդ մտածողության ընդլայնման արդյունքում մի օր քյաբաբանոցների, խորովածանոցների վրա կարդացի՝ «եվրոքյաբաբ», «եվրոխորոված»: Ճիշտն ասած, մտածեցի, որ այդ բառերը կարելի է ըմբռնել որպես ճարպիկ առևտրականների պարապ ժամանակ հղացած ստեղծագործական մտքի արգասիք: Բոլորովին վերջերս Հայաստանը հաստատապես որոշեց մտնել Մաքսային գոտի, այդ գոտի մտնելուց հրաժարվեց ՈՒկրաինան, և «Մայդանից» հետո տեսանք, թե ինչ է կատարվում և դեռ պիտի կատարվի այդ երկրում։ Կատարվածի ողջ պատասխանատվությունը Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը փորձում են դնել իր շահերն այնտեղ պաշտպանող Ռուսաստանի վրա (կարծես մայդանավորներին Կիևում կարկանդակ էր բաժանում ոչ թե ամերիկացի պաշտոնյա Նյուլանդը, այլ Ռուսաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա) և այդտեղից լավ ֆինանսավորվող հետխորհրդային երկրներում (նաև Ռուսաստանում) փարթամորեն ծաղկող հինգերորդ շարասյան ակտիվիստները (հետաքրքիր է` ում կողմն են բռնելու, Աստված ոչ արասցե, համաշխարհային պատերազմի դեպքում այդ հինգերորդ շարասյան զինվորները) ամեն միջոցներով ձաղկում և վարկաբեկում են Ռուսաստանին, նրա շահերի համար անմնացորդ պայքարող Պուտինին (մարդկային պարզունակ դեմքը կորցրած ամեն մի տականք նրան համեմատում է Հիտլերի հետ և անգամ գերադասում Ադոլֆին, որովհետև նա, ի տարբերություն Պուտինի, 40 միլիարդ դոլար չուներ), որը կարողացավ կարճ ժամանակում ոչ միայն կանխել Ռուսաստանի հետագա փլուզումը, այլև իր երկիրը նորեն դարձրեց ռազմական գերտերություն: ԽՍՀՄ-ը կործանած ամեն կարգի սրիկաներին խելագարեցնում է այն միտքը, թե ինչու Պուտինը Ելցին չէ, հարբեցող չէ, թուլամորթ չէ, նրա նման «ժողովրդավար» չէ, ինչու չի հայտարարում, ինչպես նա, «վերցրեք այնքան ազատություն, որքան կարող եք»: Այդ կեղծ «ժողովրդավարությունն» էր, որ քանդեց ԽՍՀՄ ժողովուրդների միասնությունը, այդ ժողովրդավարությունն է, որ ՈՒկրաինան կանգնեցրել է ծանր փորձության առաջ, այդ ժողովրդավարությունը և դրա արդյունքում ժողովուրդների վերցրած ազատություններն են ՆԱՏՕ-ի անդամ դարձրել մերձբալթյան երկրներին, այդ վերցրած ազատություններն են, որ Արևելյան Եվրոպայի երկրները դարձրին հակառուսական, այդ վերցրած ազատություններն են, որ ՆԱՏՕ-ի ռազմական հենակետերը սեղմում են օղակը Ռուսաստանի շուրջը: Ի՞նչ է, Պուտինը չի՞ տեսնում այդ ամենը և պիտի թույլ տա, որ 12-միլիոնանոց ռուսական համայնքին «ուտեն» ՈՒկրաինայում: Այդ ուկրաինացի ժողովրդավարները չէի՞ն, որ մի քանի ամսում ահավոր սխալներ թույլ տվեցին, որի արդյունքում Ղրիմն ինքնորոշվեց: Եվ այդ ժողովրդավարությունն է, որը որևէ լավ բան չի խոստանում ՈՒկրաինային, իսկ դժբախտություններ՝ որքան ուզես:
«Դասական» ժողովրդավարության հիմքը դրել է Պիղատոսը: Նա ձեռքերը լվաց և ասաց հրապարակում հավաքված ժողովրդին, ավելի ճիշտ ամբոխին. «Ահա ձեր դատին եմ հանձնում Բարաբբային և Քրիստոսին: Դուք ինքներդ որոշեք, թե ում եք ազատություն տալիս և ում խաչում»: Եվ ամբոխը, ոչխարի հոտի պես, ենթարկվեց հանցագործ Բարաբբայի հանցագործ ընկերների կանչին. «Մա՛հ Քրիստոսին, ազատությո՛ւն Բարաբբային»: Այդօրինակ ժողովրդավարությունն արդեն երկու հազար տարի գործում է ամենուրեք՝ ի շահ ժողովրդավարների և ի դժբախտություն ժողովրդի:
Ժողովրդավարության մասին մտորումներով նստած վերադառնում էի տուն, երբ պատահաբար աչքիս զարնեց ճանապարհի եզրին տեղակայված խորովածանոցի պատին կավճով գրված «եվրոէշեր» բառը:
«Տեր Աստված,- ինքս ինձ ասացի,- սկսեցինք «եվրոշինանյութից», հասանք «եվրոխորովածին», հիմա էլ «եվրոէշերին»»: Հետաքրքրությունից դրդված մոտեցա «բուտկայի» տիրոջը, բարևեցի, պատվիրեցի մի բաժին քյաբաբ և փորձեցի խոսքի բռնվել նրա հետ:
-Ինչո՞ւ եք այդքան զայրացած,- հարցրի նրան:- Ի՞նչ նկատի ունեք «եվրոէշեր» ասելով:
-Եղբա՛յր,- վրդովմունքը հազիվ զսպելով, միաժամանակ շշի վրա ֆարշը սեղմելով, սկսեց նա,- շուտով կլրանա վաթսուն տարիս: ՈՒնեմ բարձրագույն կրթություն, ունեի լավ աշխատանք, սկսեցինք եվրո, եվրո ասելով մինչև հասա այս բուտկային, որի միջոցով մի կերպ քարշ եմ տալիս գոյությունս, բայց ինչպես երևում է, այդ եվրոն դեռ չի վերջացել, հասել է ՈՒկրաինային, և մինչև հիմնովին չավերվի այդ երկիրը, նրանք չեն հանգստանալու:
-Կարդացե՛ք խնդրեմ, թե ինչ են գրում մեր տեղական եվրոէշերը,- և ինձ մեկնեց երկուէջանոց մի թուղթ,- երբ կարդաք թղթում գրածը, կհասկանաք, թե ինչու եմ բուտկայիս պատին գրել «եվրոէշեր»:
Երբ քյաբաբն արդեն պատրաստ էր, վերցրի այն ու ինձ մեկնած թուղթը և ցտեսություն ասելով՝ հեռացա զայրացած մարդուց:
Ճանապարհին կանգնեցրի մեքենան և ծանոթացա ինձ մեկնած թղթի բովանդակությանը. «Պահանջում ենք դադարեցնել Հայաստանում «Россия 1» և «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակումը»: Եվ ասողներն ովքեր են. Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ), որը տարածել է հայտարարություն, որով իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում երկու ռուսաստանյան պետական հեռուստաալիքների եթերում տեղ գտած որոշ հաղորդումների կապակցությամբ, որոնք, ըստ պլատֆորմի հեղինակների, ժողովրդի մեջ սերմանում են ազգամիջյան ատելություն: «Նշված երևույթը առավել ակնհայտ է դարձել ՈՒկրաինայում վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում»,- գրում է պլատֆորմը: Չեմ ցանկանում ամբողջովին անդրադառնալ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմի ողջ հայտարարությանը, որովհետև այն ոչ միայն ձանձրալի է, այլև չի բխում Հայաստանի ժողովրդի շահերից, և կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանում մեծ սիրով են նայում ռուսական այդ հեռուստաալիքները, քանզի հաղորդումների և՛ ոճը, և՛ մակարդակն անհամեմատ բարձր են, նաև որակով: Իսկ ինչ վերաբերում է «Вести недели» («Շաբաթվա լուրեր») հաղորդաշարի հեղինակ Վլադիմիր Կիսելյովի լրագրողական տաղանդին, տեքստի մատուցման ձևին և էլի շատ դրական որակներին, միայն նախանձել կարելի է: Նա պաշտպանում է իր երկրի ազգային շահը, նա ծառայում է իր երկրին:
Այսօր աշխարհում դեռ չեն սկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն ընթանում է լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ: Եվ այդ պատերազմում հաղթելու են այն ուժերը, ովքեր կարողանում են ոչ թե ապատեղեկատվությամբ, այլ ճշմարտացիորեն ներկայացնել աշխարհում կատարվող իրադարձությունները, իսկ ՈՒկրաինայում կատարվող իրադարձությունները, իրենց իսկ «ժողովրդավարների» ջանքերով, իրենց օգտին չեն զարգանում: Արևմուտքն ՈՒկրաինայում լավ է մշակել տեղացի «եվրոէշերին», հավատամ, որ մեր երկրում 190 կազմակերպություններից բաղկացած ազգային պլատֆորմը կտարբերվի ուկրաինական եվրոէշերից: Կարող են նաև չտարբերվել, քանզի հավատացած եմ, որ հայ մարդու մեջ հակառուսականությունը գենետիկ հենք չունի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ