Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սլավյանսկում ազատ են արձակվել ԵԱՀԿ դիտորդները

Սլավյանսկում ազատ են արձակվել ԵԱՀԿ դիտորդները
03.05.2014 | 13:48

ԵԱՀԿ ռազմական դիտորդներն ազատության մեջ են: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС –ը` առանց նշելու, թե ինչ պայմաններում են նրանք ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ ՈՒկրաինայի անջատողականները Սլավյանսկում գերի էին վերցրել ԵԱՀԿ փորձագիտական խմբին, որը մեկնել էր ՈՒկրաինա ԵԱՀԿ որոշման համաձայն: Խմբի ութ հոգուց չորսը Գերմանիայի ներկայացուցիչներ էին, մեկական փորձագետ` Շվեդիայից, Դանիայից, Լեհաստանից և Չեխիայից: Շվեդ ռազմական դիտորդը ազատ էր արձակվել ավելի շուտ` առողջական վիճակի պատճառով:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ