Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վերջին նշանակումները կառավարությունում

Վերջին նշանակումները կառավարությունում
03.05.2014 | 22:58

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար: Մինչև այդ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն էր:

Մեկ այլ հրամանագրով Սերգո Կարապետյանը վերանշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ