Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը հավանություն է տվել ՈՒկրաինայի ընտրություններին` որոշ վերապահումներով

Պուտինը հավանություն է տվել ՈՒկրաինայի ընտրություններին` որոշ վերապահումներով
08.05.2014 | 11:39

Մայիսի 25-ի ՈՒկրաինայի նախագահական ընտրությունները համարվում են «շարժում ճիշտ ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, սակայն, «դրանք (ընտրությունները) ոչ մի հարց չեն լուծի, եթե բոլոր քաղաքացիները չհասկանան, թե ինչպես պետք է երաշխավորվեն իրենց իրավունքները»: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՈՒկրաինայի հարավ-արևելքում մարդիկ հասկանան, զգան և հավատան, որ ընտրություններից հետո իրենց իրավունքները հուսալիորեն կերաշխավորվեն», -ասել է Պուտինը: Նա նաև հայտարարել է ռուսական զորքերի` ՈՒկրաինայի սահմանից հեռացման մասին, սակայն Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունը այդ տեղեկությունը չի հաստատել:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ