Էլմար Մամեդյարով. «Տարածքային ամբողջականությունը բանակցության առարկա չէ»

Էլմար Մամեդյարով. «Տարածքային ամբողջականությունը բանակցության առարկա չէ»
09.05.2014 | 00:41

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի Զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, բոլոր խնդիրները կարող են լուծվել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկվող վեց տարրերի մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի վերջին հայտարարությունները՝ Մամեդյարովը վստահեցրել է, թե ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել սկսել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ համաձայնագրի վրա:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ