Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սովից ոռնացողներին հերթական անգամ կերակրելու համար տուգանքներ պետք է մուծեի

Սովից ոռնացողներին հերթական անգամ  կերակրելու համար տուգանքներ պետք է մուծեի
09.05.2014 | 14:32

Դժոխքի գայլի նման որքան ուտում են, այնքան ոռնում են սովից: Եվ այդ սովից ոռնացողներին հերթական անգամ կերակրելու համար տուգանքներ պետք է մուծեի` հինգ հազար, տասը հազար, քսան հազար, երեսուն… և այլն: Եվ պատճառը որն էր, մեկ` խաչմերուկն անցնելիս կես մետր առաջ ես տրորել հոծ գիծը, մեկ` կանաչ լույսը մարելուց հետո չես հասցրել ազատել խաչմերուկը, մեկ` արագության թույլատրելի նորմը գերազանցել ես մեկ կիլոմետր ժամով, մեկ… Բայց այսօր այդ առնչությամբ չէ, որ ցանկանում եմ արտահայտել զայրույթս: Միևնույն է, հայտնի ռուսական ասացվածքի նման, դրանից վեր չես թռչի, մանավանդ, երբ քո երկրի տերերը լավ են յուրացրել թուրքից էլ բեթար քեզ թալանելու արվեստը: Եվ թալանվողին մնում է կրկնել «Մեղքը լալով, պարտքը տալով» հայտնի ասացվածքը և ավելացնել Հայնեի հայտնի բանաստեղծության «Գերմանիա, մենք քեզ պարան ենք հյուսում» տողերը փոքր-ինչ ձևափոխելով` ինձ շահագործող, իմ քրտինք լափող, թող իմ խոսքերը Հայնեի խոսքերի նման ականջիդ հնչեն:
Բայց դա չէ նորից իմ զայրույթի պատճառը: Տուգանքներ մուծելու որոշումները ձեռքիս մտա «Յունիբանկի» Արտաշատի բաժանմունք: Երբ մեկնեցի որոշումները և խնդրեցի բանկի երիտասարդ աշխատակցուհի Լուսինե Մեհրաբյանին կատարել գործարքը, նա շատ անտարբեր, անգամ կոպիտ տոնով հարցրեց.
-Սոցիալական քարտ ունե՞ք, թե՞ ոչ:
-Իսկ դա ինչի՞ համար է, չէ՞ որ ես տուգանք եմ մուծում, և այդ գումարն ստացողի համար ի՞նչ էական նշանակություն ունի, թե ով է մուծում:
Տեսա` ընկերուհին համառ է, ես տեղի տվեցի, ավտոմեքենայիս միջից բերեցի նրա պահանջածը:
-Այդ բոլոր տուգանքները Ձե՞րն են,- նույն կոպիտ տոնով հարցրեց նա:
-Մեկն իմը չէ:
-Այդ դեպքում այդ մեկը հետ վերցրեք: Մեզ կարգադրված է ուրիշի փոխարեն փոխանցումներ չանել:
Ինքս ինձ ուտելով, զայրույթս հազիվ զսպելով, լռությամբ համաձայնեցի և երբ վերջացրի գործարքը, օրիորդին ասացի.
-Խնդրում եմ` ինձ ցույց տաք որևէ օրենսդրական ակտ, կառավարության որոշում, նախարարի հրաման կամ որևէ պաշտոնյայի բանավոր կարգադրություն:
Հավանաբար չսպասելով նման հարցադրման, օրիորդը մեկեն սփրթնեց և ոչինչ չպատասխանեց:
Ես բարձրացա երկրորդ հարկ` կառավարչի մոտ, որին և՛ ճանաչում, և՛ հարգում եմ: Պատմեցի զայրույթիս պատճառը: Փորձեց սիրաշահել, թե կարող ես երկրորդ տուգանքն էլ մուծել, որից, բնականաբար կտրուկ հրաժարվեցի, բայց որին չկարողացա չկշտամբել. «Մինչև ե՞րբ ամեն կարգի թուղթ մրոտողներ, լինի մեծ պաշտոնյա, թե մի թուղթ լրացնող, պիտի ֆուտբոլի գնդակի նման տշեն հայ մարդուն, ուտեն նրա ջղերը, ստորացնեն նրան իր իսկ հայրենիքում»:
Նրան էլ անհայտ մնաց օրիորդ Լուսինե Մեհրաբյանի պահանջը։ Ես շատ հիմնավոր կառավարչին հարցրի, եթե եղբայրս խախտում է թույլ տվել և մի քանի ամսով մեկնել է արտերկիր, նրա տուգանքը պիտի մնա և կրկնապատկվի՞, քառապատկվի՞: Նրա հայացքը հուշում էր ինձ, որ ճիշտ եմ։ Չէի կարող չասել, որ եթե իմ փոխարեն մի խեղճ գյուղացի լիներ, ուրեմն ի՞նչ, նրան պիտի ֆուտբոլի գնդակի նման տշեի՞ք: Մինչև ե՞րբ և ո՞ւր պիտի հասնենք, հա՛յ մարդ... Որտե՞ղ է կտրվելու այդ շղթայական ռեակցիան:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ