Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Վոլինկինին սխա՞լ են հասկացել

Վոլինկինին սխա՞լ են հասկացել
09.05.2014 | 16:02

«Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի»,-այսօր հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Վերջինս ակնարկել է, թե իր խոսքերը այլ ձևով են մեկնաբանվել: Դեսպանը նշել է, թե եկել է Հայաստան, որպեսզի «երկու ազգերի միջև լավ հարաբերությունները շարունակվեն`փոխադարձ հարգանքի և սիրո վրա»: Նա ասել է, թե յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել իր խոսքերը:

Հիշեցնենք, որ «Ноев Ковчег»-ին տված հարցազրույցում Վոլինկինն ասել էր, թե հարկ է զբաղվել ՀՀ-ում գործող «այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ -ռուսական հարաբերություններում»: Դեսպանը նշել էր «օգտագործելով այլ մեթոդներ» արտահայտությունը: Թե ինչ էր նկատի ունեցել Վոլինկինն «այլ մեթոդներ» ասվածի տակ, անհայտ է, բայց որ նրա` մեջբերված խոսքերից պարզ երևում է Հայաստանի ներքին գործերին խառնվելու միտում, ակնհայտ է: ՀՀ-ում գործող մի շարք ՀԿ-ներ, իրականում, դեսպանի խոսքերը հասկացել էին այնպես, ինչպես որ դրանք հնչել էին և համապատասխան հայտարարություն տարածել` պահանջելով ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից: Վոլինկինն այսօր հստակ ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել` դրանով իսկ պնդելով իր տեսակետը: ՀԿ-ները նաև ՀՀ իշխանություններից պահանջել էին «կարգի հրավիրել» Վոլինկինին և հասնել նրան, որ նա հեռացվի դեսպանի պաշտոնից: ՀՀ իշխանությունները դեռևս լռում են:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ