Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լավրովը և Քերրին ներգրավվում են Շվեյցարիային

Լավրովը և Քերրին ներգրավվում են Շվեյցարիային
09.05.2014 | 23:26

ՌԴ արտաքին գործեր նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսով քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ գործողությունները ՈՒկրաինայի ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Քերրիի նախաձեռնությամբ կայացած հեռախոսային խոսակցության ընթացքում Լավրովը կարևորել է ՈՒկրաինայի հարավ-արևելքում Կիևի ձեռնարկած գործողությունների հնարավորինս արագ դադարեցումը, բնակավայրերի ապաշրջափակումը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը և սահմանադրական բարեփոխումների անցկացումը: Լավրովը Քերրիի ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի և Շվեյցարիայի նախագահների մոսկովյան հանդիպման վրա. նա «խոր անհանգստություն է հայտնել կիևյան իշխանությունների ռուս-շվեյցարական բանակցությունների բացասական արձագանքից և բանակն ու ազգայնական-արմատականներին բողոքողների դեմ օգտագործելու հրաժարումից: ՌԴ նախարարը ԱՄՆ-ին կոչ է արել ներգործել կիևյան իշխանությունների վրա, որպեսզի նրանց մղի իրավիճակի ռեալ լիցքաթափման և նոր պայմանների ստեղծման՝ ուղիղ, իրավահավասար երկխոսության համար հարավ-արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչների հետ»,- նշված է նախարարության տեղեկատվության մեջ: Լավրովը և Քերրին պայմանավորվել են առաջիկայում շարունակել քննարկումները՝ հաշվի առնելով ԵԱՀԿ նախագահող երկիր Շվեյցարիայի առաջարկները:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ