Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մոսկվան շահագրգռված է կայուն ու միասնական հարևան ունենալ

Մոսկվան շահագրգռված է կայուն ու միասնական հարևան ունենալ
09.05.2014 | 23:28

Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկը կասկածում է 2015-ին Ռուսաստանում Լեհաստանի տարվա անցկացման նպատակահարմարության վրա՝ ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով: Նա ասել է, որ Լեհաստանի տարին Ռուսաստանում լեհ-ռուսական մշակութային համատեղ նախագիծ է:

«Սակայն եթե իրավիճակը չփոխվի, դժվար է պատկերացնել նման ծրագրի իրականացումը»,- գտնում է Դոնալդ Տուսկը: Վարշավան ՈՒկրաինայի ճգնաժամում պաշտպանում է Վաշինգտոնի դիրքորոշումը: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, վարչապետ Դոնալդ Տուսկը և ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին բազմիցս հայտարարել են, որ Կիևի ներկա իշխանությունները լեգիտիմ են և աջակցություն են հայտնել հարավ-արևելքում ծավալվող գործողություններին: Մոսկվան գտնում է, որ Ռուսաստանը կոնֆլիկտը կարգավորելու ջանքեր է գործադրում, իսկ Կիևի վարչակարգը այդ ընթացքում մարտական ավիացիայով գնդակոծում է խաղաղ բնակավայրերը և պատժիչ օպերացիա է իրականացնում: Արևմուտքը փորձում է ՈՒկրաինայի իրավիճակի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, բայց Մոսկվան շահագրգռված է կայուն ու միասնական հարևան ունենալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ